Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

All Posts by admin-2019

«Ուրախությունը բխում է սիրուց»

Յուրաքանչյուր ոք ձգտում է երջանկության, և աստվածապարգև երջանկությունը շնորհված է բոլորին: Այն կարող են վայելել նրանք, ովքեր հետամուտ են Աստծո կամքի իրագործմանը: Շատ հաճախ մարդն իր ուժն ու էներգիան վատնում է այնպիսի բաների վրա, որ այսօր կան, իսկ վաղը կարող է չլինեն, ինչի արդյունքում մարդն սկսում է արագընթաց կյանքն իր

Ավելին

Բարու մեջ հարատևողը ժամանակին կքաղի Սուրբ Հոգու պտուղները

Աստծո պատկերն ու նմանությունն ունեցող անձը կյանքի է կոչում Սուրբ Հոգու պտուղները, որոնք են՝ սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն, ազնվություն, բարություն, հավատարմություն, հեզություն, ժուժկալություն (Գաղ. 5:22): Աստծո Որդին՝ Հիսուս Քրիստոս, աշխարհ եկավ, մարդացավ, որպեսզի մարդն աստվածանա (Ս. Աթանաս Ալեքսանդրացի) և աստվածային սիրո արտացոլանքը դառնա: Ամեն բարիք, որ ունի մարդ իր սրտում,

Ավելին

Նա, ով բարին է գործում, Աստծուց է ծնված

Առաքինի անձը բարի գործերով հաղորդակից է լինում Լույսին: Ինչպես լույսը ոչ մի առնչություն չունի խավարի հետ, այնպես էլ առաքինության ուղին ընտրած անձը, որ իր սրտում կրում է Քրիստոսին՝ ճշմարիտ Լույսին, ջանում է հեռու մնալ մեղքի խավարից, ինչը, խամրեցնելով կյանքը, թույլ չի տալիս մարդուն տեսնելու Աստծուն և այն առաքելությունը, որին կոչված

Ավելին

Եկեղեցու հերթական աջակցությունն արև երեխաների ընտանիքներին

Աստվածային սիրո միջոցով կյանքի կոչվեց մարդկանց միավորող առաքինությունը՝ եղբայրասիրությունը: Ճշմարիտ կրոնի տարբերակիչ նշանն այն է, որ մարդ-Աստված ներդաշնակ հարաբերությամբ ներդաշնակվում է նաև մարդ-մարդ հարաբերությունը: Ինչպես մագնիսը ոչ միայն դեպի իրեն է ձգում երկաթը, այլև մետաղին հաղորդում է զորություն դեպի իրեն ձգելու մերձակա երկաթե մասնիկները, այնպես էլ սերը, որ առաջնորդում է

Ավելին

Ողորմած մարդը ողորմություն կգտնի

Քրիստոնեական կրոնի հիմնադրի՝ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի անձի մեջ տեսնում ենք Իր վարդապետության և բարոյական գաղափարի կատարյալ իրագործումը: Նրա խոսքը երբեք չէր հակասում Իր գործին, ընդհակառակը՝ Իր գործը մարմնացումն էր Իր խրատների: Նա ուսուցանեց մարդկանց սիրել մերձավորին, որի բարձրագույն արտահայտությունը «Սիրեցէք զմիմեանս» պատգամի իրագործումն է: Քրիստոս առաջինն էր, որ Իր

Ավելին

Առաքինի անձը դեռևս այս կյանքում է զգում աստվածապարգև երջանկությունը

Այս աշխարհի երջանկությունից տարբերվող բոլորովին մի այլ երջակություն է խոստանում Փրկիչը, և առաքինի անձը դեռևս այս կյանքում է զգում աստվածապարգև երջանկությունը՝ անկախ այս աշխարհում ունեցած պատվից ու դիրքից և կարողությունից: Մեղքի դեմ պատերազմողի հոգին, ավելի ու ավելի մոտենալով Աստծուն, դեռևս այս կյանքում է լուսավորվում երկնայինի փառքի ճառագայթով և վայելում Աստծո

Ավելին

Երբ անցավորը գործածում ենք հանուն հավիտենականի

Աշխարհն անցողիկ է և այն, ինչ կա այս աշխարհում և ինչին կառչած է մարդը, նույնպես անցողիկ է: Նյութականին գերի դարձած անձը վաղ թե ուշ գիտակցում է, որ «ամեն ինչ ունայնություն է» (Ժող. 2:11): Բայց այլ է այն մարդու վիճակը, որն Աստծո կամքով է ապրում, նրա համար կարևորագույն նպատակ է դեպի

Ավելին

Երջանկաբեր ուղին սկիզբ է առնում զոհողությունից

Սիրո և խաղաղության մեջ ապրելը երջանկացնում է մարդուն, իսկ երջանկաբեր ուղին սկիզբ է առնում զոհողությունից: Ցավալիորեն ոչ միշտ է, որ մարդը կարողանում է երջանկության այդ զգացումն ապրել: Շատ անգամ գլուխ բարձրացած եսասիրության մեղքը խլացնում ու սպանում է երջանկության աղբյուրը՝ սերը մերձավորի հանդեպ: Աստված հորդորում է սիրել մերձավորին և ցույց է

Ավելին

Աստվածահաճո գործերով փառաբանվում է Երկնավոր Հայրը

Երկնավոր Հայրն իր զավակներին հորդորում է՝ ասելով. «Խուսափի՛ր չարից ու բարիք գործիր» (Սաղմ. 33:15): Ամեն օր «Տերունական աղոթք»-ով Աստծուն Հայր անվանողը բարի գործերով իր որդիական հնազանդությունն է ցուցաբերում Երկնավոր Հոր հանդեպ և զգուշանում այն մարդկանց մեջ հայտնվելուց, որոնք «հայտարարում են, թե ճանաչում են Աստծուն, բայց իրենց գործերով ուրանում են Նրան» (Տիտ.

Ավելին

«Բոդենզեի հայկական արև»-ի սիրո ճառագումը

Աստված սեր է. աստվածային մեծագույն սիրո արտահայտությունը Գողգոթայի Խաչն էր, որի վրա Քրիստոս զոհեց Իր անձը՝ հանուն մարդկության փրկության: Քրիստոս հաղթեց աշխարհին Իր սիրով, և Նրա հիմնած կրոնը՝ քրիստոնեությունը, դարձավ զոհաբերվող սիրո կրոն: Առանց սիրո աշխարհն անապատի կվերածվի: Առանց սիրո հավատը մեռած ու անզոր կդառնա, նրանից միայն ձևը կմնա: Առանց սիրո

Ավելին