Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Ինչպես օգտվել բնական ժեստերից կամ շարժումային լեզվից

Բնական ժեստեր կամ շարժումային լեզվով պետք է նշվեն միայն հիմնական բառերը, որպեսզի դրանք կարողանան օգտագործվել առօրյա կյանքում, օրինակ՝ «բոլոր», «ուրիշ», «բարև» և այլն: Նայե՛ք Ձեր երեխայի աչքերին, երբ փորձում եք նրան որևէ բան հասկացնել ժեստի միջոցով: Փոքրիկը պետք է նայի Ձեզ: Երեխային բնական ժեստը կամ շարժումային լեզուն սովորեցնելու համար ձեռքերը դնել նրա ձեռքերին և օգնել վերարտադրել այդ ժեստը: Ժեստերի հետ միաժամանակ, աշխատեք խոսքի զարգացման ուղղությամբ: Երեխային խրախուսեք հնչյուններ արտասանել, երբ նա Ձեզ հետ հաղորդակցվում է բնական ժեստերի կամ շարժումային լեզվի միջոցով: Այս փուլում ուշադրություն մի՛ դարձրեք ճիշտ արտասանմանը: Բնական ժեստերի կամ շարժումային լեզվի այսպես կոչված դասերը պետք է լինեն առօրյա կյանքի մասնիկը:

 

Թերեզա Ազատյան

Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ:

Թողնել մեկնաբանություն

Your email address will not be published.