Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Դաունի համախտանիշ

Դաունի համախտանիշ

Դաունի համախտանիշ։ Ձեռնարկ ծնողների համար (Ներբեռնել)

Սույն ձեռնարկը նախատեսված է Դաունի համախտանիշով երեխաների ծնողների, խնամակալների և առհասարակ այն մասնագետների համար, ովքեր զբաղվում են Դաունի համախտանիշով երեխաների վերականգնողական աշխատանքներով:
Հայաստանում Դաունի համախտանիշին վերաբերող հայալեզու
գրականություն ունենալու անհրաժեշտությունն այսօր խիստ արդիական է. հայալեզու ինֆորմացիայի սղությունը, ինչպես նաև դաունի
համախտանիշով երեխայի առողջական ու զարգացման վերաբերյալ
միասնական վարման կարգի բացակայությունը պատճառ է հանդիսանում, որ ծնողները, խնամակալներըը և մասնագետները դժվարանում են կազմակերպել ճիշտ մոտեցում յուրաքանչյուր երեխայի հետ
աշխատանքի վերաբերյալ, որն իր հերթին առաջ է բերում հետագայում խնդիրներ, որոնցից կարելի էր խուսափլ։ Սա է պատճառը, որ մեծ
պատրաստակամությամբ հետամուտ եղանք այս ձեռնարկի թարգմանությանը և մշակմանը։
Գրքույկը հնարավորություն է տալիս մատչելի գիտելիքների ձեռք
բերմանը, այդ գիտելիքները մեծ շրջանակների համար մատչելի դարձնելով։ Այն կօգնի Դաունի համախտանիշով երեխաների ծնողներին,
խնամակալներին և նրանց հետ աշխատող մասնագետներին ծանոթանալու այս համախտանիշով երեխաների առանձնահատկություններին, նրանց խնամքի, զարգացման և վարման կարգի ճիշտ մոտեցումներին: