Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Համագործակություն ԵՊՄՀ-ի Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի հետ

Համագործակություն ԵՊՄՀ-ի Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի հետ

Մայիսի 7-ին «Արև-երեխաներ» ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, ՀԿ-ի նախագահ Ռուզան Թամրազյանը և ատենապետ Լիլիթ Հայրապետյանը Խ. Աբովյանի անվան ԵՊՄՀ-ում հանդիպեցին Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի դեկան, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, լոգոպեդ Սիրանուշ Կարապետյանի, նույն ֆակուլտետի գիտության և միջազգային հարցերի գծով դեկանի տեղակալ, մանկավարժական գիտությունների թեկնածու Սվետլանա Մուրադյանի և Հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, հատուկ մանկավարժ Թերեզա Ազատյանի հետ:

Տեր Գրիգորն իր ուրախությունը հայտնեց այն համագործակցության համար, որ ձևավորվել է «Արև-երեխաներ» ՀԿ-ի և ԵՊՄՀ-ի Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի միջև և որի սկիզբը կհամարվի հունիս ամսին մեկնարկվող վեցամսյա ծրագիրը: Հանդիպման ընթացքում մանրամասնորեն քննարկվեցին ծրագրի շրջանականերում անցկացվելիք սեմինարների, կլոր սեղան-քննարկման և Դաունի համախտանիշ ունեցող երեխաների ծնողների համար համատեղ ջանքերով պատրաստվող մեթոդական ձեռնարկի մասին: Որոշվեց, որ մինչ մեթոդական ձեռնարկի հրատարակումը հանդիպում կկազմակերպվի արև երեխաների ծնողների հետ՝ առավել մանրամասնորեն ծանոթանալու այն խնդիրներին, որոնց առնչվում են նրանք: Սիրանուշ Կարապետյանը նշեց, որ ծնողները խնդրի առջև են կանգնում դեռևս երեխայի նախածննդյան շրջանից և խնդիրների լուծման ու իրազեկման արդյունավետ տարբերակներից մեկը կարող է լինել բժշկական և ուսումնական կառույցներին կից ծնողական դպրոցների ստեղծումը:  Հանդիպումն ավարտվեց հետագա համագործակցության հեռանկարային քննարկումով:

 

Կարինե Սուգիկյան