Ինքնուրույն ուտելը, լվացվելը, ատամները լվանալը, հագուստը հագնելը և այլն, դրանք մշակութային և հիգիենիկ հմտություններ են, որոնք ձևավորվում են առօրյա կյանքում: Դա խաղի վերածեք: Սկզբում նա կարող է տիկնիկին ինքնուրույն կերակրել գդալով, այնուհետև Ձեր օգնությամբ փորձել կառուցել գործողությունների ամբողջ շղթան. լվանալ ձեռքերը, սեղանը գցել, կերակրել, սեղանը հավաքել: