Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Ուշադրություն և հիշողություն

· Երկու քայլով կամ երկու իմաստային բառով հրահանգի իրականացում

Նյութեր՝ մեծ և փոքր Մատրյոշկա, մեծ և փոքր ափսե, հաշվիչ նյութերի հավաքածու «Մրգեր և բանջարեղեններ» թեմայով:

Հրահանգներ կատարելու ուսուցումը, որը ներառում է մի քանի իմաստային բառ կամ քայլ, սերտ կապված է խոսքի ընկալման և ճանաչողական զարգացման հետ: Որպեսզի երեխան կարողանա կատարել հրահանգը ամբողջությամբ, նա պետք է հասկանա յուրաքանչյուր բառն առանձին-առանձին:

Երեխայի առաջ դրեք Մատրյոշկաներ և տվեք դրանցից յուրաքանչյուրին համապատասխան չափի ափսե և դրեք սեղանին, օրինակ՝ երկու վարունգ, երկու լոլիկ և երկու կիտրոն: Առաջարկվող հրահանգները հետևյալն են՝ «Այս Մատրյոշկային տուր վարունգ և լոլիկ», «Մեծ Մատրյոշկային տուր լոլիկ», «Վարունգը դիր փոքր ափսեի մեջ» և այլն: Կրկնեք հրահանգը ամբողջությամբ և եթե երեխայի մոտ առաջանան որևէ դժվարություններ, ևս մեկ անգամ կրկնեք այն ամբողջությամբ՝ չբաժանելով դրանք առանձին քայլերի:

Այս տիպի հրահանգները օգտագործվում են այս բլոկի տարբեր բաժինների առաջադրանքների կատարման ժամանակ:

Երկար հրահանգները պետք է դառնան առօրյա կյանքի սովորական մասը:

Դուք կարող եք երեխային դիմել «երկար» խնդրանքներով, որոնք իրենց մեջ ներառում են երկու իրար հաջորդող քայլ, օրինակ՝ խնդրելով բերել միանգամից երկու առարկա կամ նշելով անհրաժեշտ առարկայի մի քանի հատկանիշ: Որպեսզի համոզվեք, որ երեխան իսկապես հիշում և կատարում է հրահանգը, այլ ոչ թե գործում է ինչպես սովորաբար, կարող եք առաջարկել նրան «խառը»հրահանգներ: Երեխային զգուշացրեք, որ դա շատ զվարճալի խաղ է լինելու, որտեղ ամեն ինչ հակառակն է: Օրինակ՝ «Բեր խորանարնդներն ու տեղադրիր դրանք կաթսայի մեջ», «Բեր բաժակն ու գուլպաները»: Եթե երեխայի մոտ առաջանան դժվարություններ, կրկնեք հրահանգն ամբողջությամբ՝ դրանք առանձին քայլերի չբաժանելով, իսկ եթե դա էլ չօգնի, պետք է համոզվել, որ երեխան իսկապես հասկանում է յուրաքանչյուր բառի իմաստը: Եթե երեխայի խոսքի հմտությունները թույլ են տալիս, կարող եք խնդրել երեխային կրկնել հրահանգը դրա իրականացումից առաջ, որն իր հերթին նպաստում է ներքին խոսքի զարգացմանը:

· Ուշադրության տևողության զարգացում

Եթե երեխան ձեզանից ինչ-որ բան է խնդրում, երբեմն կարելի է կատարել նրա խնդրանքը ոչ միանգամից, օրինակ՝ «Քեզ հյութ լցնե՞մ: Մի փոքր սպասիր, հիմա սեղանը հավաքեմ ու լցնեմ»: Այդպիսի սպասումը երեխային կսովորեցնի որոշ ժամանակ հիշողությունը կենտրոնացած պահել: Փոքրիկ երեխայի համար սպասելու ժամանակը պետք է լինի բավականին կարճ՝ մի քանի րեպոից ոչ ավելի: Աստիճանաբար ժամանակը զգալիորեն մեծանում է, և հասունացող երեխան չի մոռանա, որ ուզում էր մուլտֆիլմ դիտել, նույնիսկ եթե դուք մեկ ժամով հետաձգեք դիտումը:

· Մեկնաբանված նկար

Դուք ինքնուրույն կարող եք նկարել մի քանի շատ պարզ (խորհրդանշական) նկարներ, որոնց մեջ պատկերված է ձեր երեխային ծանոթ որևէ բան: Օրինակ՝ կարելի է պատկերել «Գրքույկ», «Իմ օրը» կամ «Մենք զբոսնում ենք»: Երեխային խնդրեք պատմել, թե ի՞նչ է նա անում այդ նկարներից յուրաքանչյուրում՝ տալով նրան հուշող հարցեր, որպեսզի մեծացնեք մանրամասների քանակը:

· Հեքիաթ-ներկայացումներ

Շարունակեք երեխայի հետ բեմադրել այնպիսի հեքիաթ-ներկայացումներ, որոնց ընթացքում նա կարող է մտապահել և կրկնել կերպարների շղթան կամ նրանց վերջին բառերը՝ «Գնդիկ-Բոքոնիկը», «Պապն ու Շաղգամը», «Վերնատնակը» և այլն: Բեմադրության համար կարող եք օգտագործել թավշյա խաղալիքներ կամ ստվարաթղթից առանձնացված կերպարներ: Փորձեք անել այնպես, որ երեխան աստիճանաբար սկսի ինքնուրույն ներկայացում բեմադրել (մի փոքր օգնությամբ)՝ օրինակ տատիկին, հյուրերին կամ ուրիշ երեխաների:

 

 

Տ․ Դ․ Մեդվեդևա «Դաունի   համախտանիշով   երեխաների   ճանաչողական գործունեության զարգացումը»

Ռուսերենից թարգմանեցին ՝       Գրիգորյան Անի

                                                           Գրիգորյան Վալյա

Թողնել մեկնաբանություն

Your email address will not be published.