Ամեն մարդ՝ որպես աստվածաստեղծ արարած, կոչված է իր միջավայրում սեր, ուրախություն և բարություն սերմանելու: Այս կոչումն այն ուղենիշն է, որով քրիստոնյան ընթանում է դեպի Տերը և Նրա ամենակարող զորությամբ զորանալով՝ ամեն օր ուրախություն ապրում՝ նշելով բարու հաղթանակը: Բարին գործելու և սերմանելու նախանձախնդրությունն է շատերին համախմբել այն սոցիալական ծրագրերի շուրջ, որ
