Ողորմածությունը կատարելության տանող ուղիներից մեկն է: Այս առաքինությունը, ինչպես նշում է Ս. Հովհան Ոսկեբերանը, նախ և առաջ կարևոր է ողորմություն տվողի համար: Այս միտքը շատ անգամներ է կրկնել սուրբը. «Աստված հորդորեց ողորմած լինել, որպեսզի ոչ միայն աղքատները հագենան, այլ նաև ողորմածները բարիք ստանան և ավելի շատ, քան ողորմություն ստացողները: Աստված
