Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Դաունի համախտանիշով երեխաների զարգացման առանձնահատկությունները

Ներկայումս կասկած չի հարուցվում, որ Դաունի համախտանիշով երեխաներն անցնում են զարգացման այնպիսի փուլեր, ինչպես մնացած երեխաները: Ուսուցման ընդհանուր սկզբունքները մշակվել են նախադպրոցական տարիքի երեխաների զարգացման մասին ժամանակակից պատկերացումերի հիման վրա՝ հաշվի առնելով այդ երեխաներին բնորոշ առանձնահատկությունները: Դրանք ներառում են՝

  1. Հմտությունների և հասկացողության դանդաղ ձևավորումը:
  • Ընկալման տեմպի նվազեցում և պատասխանելու ունակության դանդաղ ձևավորում,
  • Նյութի յուրացման համար մեծ քանակությամբ կրկնությունների անհրաժեշտություն,
  • Նյութի ամփոփման ցածր մակարդակ,
  • Այն հմտությունների կորուստը, որոնք բավարար պահանջարկ չունեն
  • Միաժամանակ մի քանի հասկացություններ յուրացնելու ցածր ունակություն, ինչի հետ սերտ կապված են՝
  • Դժվարություններ, որոնք ի հայտ են գալիս երեխայի մոտ այն ժամանակ, երբ նա փորձում է նոր տեղեկություն ավելացնել արդեն ուսումնասիրված նյութին:
  • Յուրացված հմտությունների տեղափոխման բարդությունը մի իրավիճակից մյուսը: Ճկուն վարքագծի փոխարինում՝ հաշվի առնելով հանգամանքները, օրինակների միջոցով, այսինքն՝ նույնատիպ և բազմիցս կրկնվող գործողություններով:
  • Դժվարություններ, որոնք առաջ են գալիս առաջադրանքների կատարման ժամանակ: Դրանք պահանջում են առարկայի մի քանի նշանների վերլուծությունը կամ գործողությունների շղթայի իրականացումը:
  1. Երեխայի զարգացման անհավասարությունը տարբեր ոլորտներում (շարժողական, խոսքային, սոցիալ-հուզական) և ճանաչողական զարգացման սերտ կապը այլ ոլորտների զարգացման հետ,
  2. Այս տարիքին բնորոշ առարկայական-գործնական առանձնահատկությունը միաժամանակ մի քանի անալիզատորների օգտագործումն է, որի նպատակն է ստեղծել մի ամբողջական կերպար (տեսողությունը, լսողությունը, պրոպրիոցեպցիան): Ամենացանկալի արդյունքները տալիս են տեսողական և մարմնական վերլուծությունները, այսինքն՝ ամենալավ բացատրությունը երեխայի համար այն մեկն է, որը կատարում է ՝ նմանակելով մեծահասակին կամ նրա հետ միասին:
  3. Զգայական ընկալման խանգարում, ինչը կարող է պայմանավորված լինել ցածր զգայունությամբ և հաճախ հանդիպող տեսողական և լսողական խանգարմամբ:
  4. Դաունի համախտանիշով երեխաները օժտված են տարբեր ելակետային մակարդակներով, և նրանց զարգացման տեմպերն նույնպես կարող են էապես տարբերվել:

Ճանաչողական զարգացման ծրագրի հիմքում ընկած են՝ նախադպրոցականների մտածողության օբյեկտիվությունը, նրանց զգայական փորձն օգտագործելու անհրաժեշտությունը, առարկայական-գործնական մտածողության հենքը՝ որպես հիմք հետեգա տեսողական և տրամաբանական մտածողության անցման համար, երեխայի սեփական մոտիվացիայի օգտագործումը, ուսուցումը խաղի ձևով, ինչպես նաև մոտեցման հնարավորությունը յուրաքանչյուր երեխայի, հաշվի առնելով նրա առանձնահատկությունները, նախասիրությունները և ուսուցման արագությունը:

 

Տ․ Դ․ Մեդվեդևա «Դաունի   համախտանիշով   երեխաների   ճանաչողական գործունեության զարգացումը»

Ռուսերենից թարգմանեցին ՝       Գրիգորյան Անի

                                                           Գրիգորյան Վալյա

 

Թողնել մեկնաբանություն

Your email address will not be published.