Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Եկեղեցու հերթական աջակցությունն արև երեխաների ընտանիքներին

Աստվածային սիրո միջոցով կյանքի կոչվեց մարդկանց միավորող առաքինությունը՝ եղբայրասիրությունը: Ճշմարիտ կրոնի տարբերակիչ նշանն այն է, որ մարդ-Աստված ներդաշնակ հարաբերությամբ ներդաշնակվում է նաև մարդ-մարդ հարաբերությունը: Ինչպես մագնիսը ոչ միայն դեպի իրեն է ձգում երկաթը, այլև մետաղին հաղորդում է զորություն դեպի իրեն ձգելու մերձակա երկաթե մասնիկները, այնպես էլ սերը, որ առաջնորդում է մարդուն առ Աստված, վերականգնում է կապը մարդկանց միջև: «Կրոնի էությունը սերն է առ Աստված և առ ընկերը: Ինչպես Քրիստոսի անձնավորության մեջ կրոնն ու բարոյականությունը, մարդասիրությունն ու կարեկցանքն անքակտելի միություն են կազմում, այդպես և՝ քրիստոնեական կրոնի մեջ: Եվ եկեղեցին սիրո այս առաքելությունը կատարեց պատմության մեջ չտեսնված և չլսված անօրինակ եռանդով՝ հենց իր ծագման առաջին օրերից հետագա սերունդների համար նմանողության գեղեցիկ օրինակ տալով: Նա հանդես է գալիս որպես հավասարների, եղբայրների մի միություն՝ շաղկապված գաղափարի և սիրո կապակցությամբ»,- ասել է երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսը:

Սիրո առաքելությանը հավատարիմ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի համավարակի տարածումից ի վեր իրագործում է մի շարք սոցիալական և բարեգործական ծրագրեր՝ համավարակի կանխարգելման և առաջ բերած հետևանքները հաղթահարելու նպատակով։ Այդ ծրագրերից մեկն է պարենային սննդամթերքի փաթեթների տրամադրումը, որի շրջանակում մայիսի 26-ին Արարատյան Հայրապետական թեմը, առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Դաունի համախտանիշ ունեցող վաթսուն երեխաների ընտանիքիներին  փոխանցեց սննդի փաթեթներ: «Արև-երեխաներ» ՀԿ-ին անդամագրված այս ընտանիքները, ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ և Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, իրենց երախտագիտությունը հայտնեցին Վեհափառ Հայրապետին՝ հայրական հոգածության և ուշադրության համար:

 

Կարինե Սուգիկյան

Թողնել մեկնաբանություն

Your email address will not be published.