Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Երազանք պահիր, և այն անպայման կիրականանա

Նորաձևության արդյունաբերության հսկա Gucci-ն թողարկել է Gucci Mascara l’ Obscur-ի նոր ստվերաներկի գովազդային ֆոտոշարքը, որում նկարահանվել է յուրահատուկ մոդել՝ Դաունի համախտանիշով 18-ամյա բրիտանուհի Էլլի Գոլդշտեյնը: Նոր գովազդի լուսանկարները հայտնվել են Gucci-ի պաշտոնական Instagram-ի էջում։ «Ես այդ ստվերաներկը մշակել եմ այն մարդկանց համար, որոնք դիմահարդարում են օգտագործում իրենց ազատության պատմությունը յուրովի պատմելու համար»,- հայտարարել է Gucci-ի ստեղծագործական տնօրեն Ալեսանդրո Միկելեն:

Էլլի Գոլդշտեյնը տասնութ տարեկան է, նա սիրում է կարդալ, թատրոնը, պարը և բեմը։ Մոդելային շուկայում աղջկա շահերը ներկայացնում է հայտնի «Zebedee Management» գործակալությունը, որը մասնագիտացած է այն մոդելների բնագավառում «որոնք մինչ վերջերս բացառված էին մեդիատարածքից»։

Gucci-ի էջի բաժանորդները ջերմորեն ընդունեցին Էլլիի մասնակցությամբ գովազդը. «Դուք փոխում եք գեղեցկության մասին պատկերացումները», «Հաստա՛տ, Gucci-ի լավագույն պատկերն է», «Նա գեղեցիկ է» գրում են մարդիկ մեկնաբանություններում:

Ռուսերենից թարգմանեց Անուշ Ասլանյանը

 

Թողնել մեկնաբանություն

Your email address will not be published.