Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Երբ երկրայինը գործածում ենք հանուն երկնայինի

“Armenische Sonne des Bodensees” հիմնադրամի
աջակցությունն արև երեխաների ընտանիքներին

Դեպի Երկինք տանող ճանապարհին քրիստոնյայի համար կարևոր է հետևել Տիրոջ պատվիրաններին, որոնցից մեկը պատգամում է՝ վաճառեցե՛ք ձեր ունեցվածքը և փողը ողորմության հատկացրեք (Ղուկ. 12:33): Ըստ հայրաբանության՝ Տերն այս խոսքով Իր հետևորդներից չի պահանջում աղքատանալ, քանի որ Իր հետևորդների մեջ կային նաև ունևոր անձինք, այլ ցանկանում է, որպեսզի նրանց ունեցվածքն իրենց համար ծառայի որպես փրկության միջոց: Երկրային հարստություն ունենալը չի կարող կործանարար լինել, եթե այն չի իշխում հոգուն և նպաստում է երկնային հարստության ձեռքբերմանը: Այդ պատճառով քրիստոնյան՝ անկախ իր կարողությունից, ջանում է ձեռք բերել այնպիսի հարստություն, որը չի արժեզրկվում, այնպիսի գանձ, որը չի պակասում: Եվ այդ գանձերը կուտակում է ոչ այլ տեղ, քան երկնքում, ուր ո՛չ գողը կարող է մոտենալ և ո՛չ էլ ցեցը կարող է փչացնել (Ղուկ 12:33): Երկնային գանձեր հնարավոր է կուտակել միայն աստվածահաճո կյանք ապրելով՝ միտքն ու հոգին դեպի երկնայինն ուղղելով:

Համավարակի այս օրերին Հայաստանում և սփյուռքում բնակվող անհատներ ու կազմակերպություններ իրենց աջակցությունն են ցուցաբերում հայաստանաբնակ բազմաթիվ ընտանիքների: Ավստրիայի Ֆորալբերգի մարզում գործող “Armenische Sonne des Bodensees” («Բոդենզեի հայկական արևը») հայկական բարեգործական հիմնադրամը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու միջոցով աջակցություն ցուցաբերեց արև երեխաների ընտանիքներին:

Մայիսի 7-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» ՀԿ-ի սոցիալական ծրագրերի շրջանակում, Ամիրյան Մարիամին (46 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 եվրո), որ տրամադրել էր “Armenische Sonne des Bodensees” բարեգործական հիմնադրամը: Մարիամն իր ամուսնու, երկու զավակների և մայրիկի հետ բնակվում է Բագրատունյաց 43 շ. 44 բն. հասցեում: Ընտանիքի կրտսեր զավակը՝ Միլան (3.5 տ.), Դաունի համախտանիշ ունի: Արև Միլան սիրում է երգել, պարել: Մարիամն իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին և բարեգործական հիմնադրամին՝ աջակցության համար:

 

Կարինե Սուգիկյան

Թողնել մեկնաբանություն

Your email address will not be published.