Երեխային ինքնուրույնություն է անհրաժեշտ, կարևոր է նրա մեջ ժամանակին զարգացնել ծնողներից անկախանալու զգացումը: Դուք կարող եք այդ անել հետևյալ կերպ՝
– երեխային թողեք, որ հաց ուտելուց առաջ ինքնուրույն լվանա ձեռքերը, թողեք ինքնուրույն ուտի, լվացվի, հագնվի,
– օրվա ռեժիմ սահմանեք, սովորեցրեք մի անելիքից մյուսին անցնել՝ ելնելով ձեր պահանջից (օրինակ՝ կարդալուց հետո փոխում ենք հագուստը և դուրս ենք գալիս զբոսնելու),
– հստակեցրեք խաղալու, սնվելու, լողանալու, հագնվելու համար նախատեսված մշտական վայրերը,
– սովորեցրեք խաղալիքները հավաքել նախատեսված տեղում,
– պարապեք բարձրանալ և իջնել աստիճանները, սովորեցրեք կռանալ, աթոռը տեղաշարժել, նստել և վեր կենալ աթոռի վրայից և այն դնել նախատեսված տեղը,
– երեխային սովորեցրեք ընկալել տարածական սահմանները. զբոսնելիս չի կարելի դուրս գալ խաղահրապարակից, իսկ գրքի ընթերցման ժամանակ պետք է մնալ նույն վայրում,
– երեխային նախօրոք տեղեկացրեք սպասվելիք գործի մասին, նրան ժամանակ տվեք ավարտելու ընթացիկ գործը,
– խոսելիս կարճ արտահայտություններ ընտրեք, խոսակցության ընթացքում ժեստեր օգտգործեք, աստիճանաբար անցում կատարեք բանավոր հանձնարարականներին,
– ցույց տվեք հիմնական ժեստերն ու միմիկաները, որոնք հասկանալի են բոլորի համար, այդպիսով երեխան կսկսի շփվել մինչև իր ակտիվ խոսքի ձևավորումը,
– երեխային սովորեցրեք խաղ ընտրելու հմտությունը, սովորեցրեք գտնել և վերցնել անհրաժեշտ խաղալիքները, «առաջադեմ երեխա եղեք»,
– զբոսանքի ժամանակ երեխային օգնեք հետևել այլ երեխաների խաղին, որպեսզի նա խաղա նրանց հետ, ընկերների խնդրանքով խաղալիքներ տա նրանց, ելնելով իր ցանկությունից՝ տեղեկացնի նրանց ինչ-որ բան անել կամ չանելու մասին,
Այդպիսի պարապունքները կզարգացնեն ոչ միայն երեխայի ինքնուրույնությունը, այլև կօգնեն հարմարվել մանկապարտեզի կոլեկտիվին:
Ռուսերենից թարգմանեց Լիլիթ Մուրադյանը
Աղբյուրը՝ https://www.facebook.com/DownsideUp.org/posts/2473565795988960