Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Երեխայի խոսքը

Սովորեք ձեր երեխայի հետ երգել, արտասանել և անպայման դրանք պետք է ուղեկցվեն շարժումներով: Երգն ու ասմունքը օգնում են զարգացնել հնչյունները տարբերելու ունակությունը, զարգացնել լսողական ուշադրությունը, նպաստել երեխայի բառապաշարի համալրմանը և ծանոթացնում են նոր հասկացությունների հետ: Սովորած երգերի, ոտանավորների, հեքիաթների տեքստերը երեխային հետագայում օգնում են բառակապակցություններ և նախադասություններ արտաբերել: Բնական ժեստերի կամ շարժումային լեզվի ուղեկցությամբ շարժումների համակարգման զարգացումը հեշտացնում է երգելը, ասմունքելը: Լոգոպեդի հետ դասընթացներն անհրաժեշտ են Ձեր երեխային, բայց ծնողները, միևնույն ժամանակ, պետք է պարբերաբար մշակեն և ամրապնդեն երեխայի ձեռք բերած խոսքի հմտությունները:

 

Թերեզա Ազատյան

Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ:

Թողնել մեկնաբանություն

Your email address will not be published.