Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Արևները և նրանց ուրախ դիմանկարները

Արևները և նրանց ուրախ դիմանկարները

Հունիսի 8-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու գեղեցկատեսիլ բակում  «Արև-երեխաներ» ՀԿ-ի սաները հանդիպում ունեցան գեղանկարիչ-գրաֆիկ, ՀՆՄ անդամ և ՀՆՄ Արագածոտնի մարզի մասնաճյուղի ղեկավար Գևորգ Մելտոնյանի հետ: Գեղանկարիչը զրուցեց արևների հետ և ասաց, որ այսօր միասին փորձելու են ժպտալ. «Նկարելու ենք ուրախ դիմանկար, որ իրականություն հետ այդքան էլ կապ չունի, կարևորը այն է, որ այդ նկարների մեջ հումոր տեսնենք»:

Յուրաքանչյուր արև անհամբերությամբ սպասում էր, թե ինչպիսին է լինելու իր ուրախ դիմանկարը: Նրանք մեծ ոգևորությամբ և ուրախությամբ արձագանքում էին ամեն մի նկարին: Արևների ուրախ դիմանկարներից ճառագում էր նրանց արևային  բնավորությունը: Ուրախությունը կրկնապատկվեց, երբ նկարիչն առաջարկեց, որ երեխաներն այժմ իր ուրախ դիմանկարը պիտի նկարեն:

Հանդիպման ավարտին ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց Գևորգ Մելտոնյանին՝ հյուրընկալելու, արևների հետ ծանոթանալու, նրանց անմոռանալի  և ուրախ օր մատուցելու համար: Արևները նկարչի և Տեր Հոր հետ միասին իրենց ուրախ դիմանկարներով ուրախությամբ լուսանկարվեցին և հրաժեշտ տվեցին իրենց սիրելի հյուրին՝ նորից հանդիպելու ակնկալիքով:

 

Կարինե Սուգիկյան