Դեկտեմբերի 20-ին «Ֆասթ Շիֆթ» ընկերության հովանավորությամբ «Արև-երեխաներ» ՀԿ-ի սաները և նրանց ընտանիքի անդամները, ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, Հայաստանի երգի պետական թատրոնում մասնակից եղան «Իմ Նոր տարի» մանկական ինտերակտիվ երաժշտական ներկայացմանը: Ամանորյա ներկայացմանը ներկա էր նաև «Ֆասթ Շիֆթ» ընկերության ներկայացուցիչը:
Արևները ոչ միայն հայտնվեցին իրական հեքիաթում, այլև դարձան այդ հեքիաթի իրական մասնակիցը: Հեքիաթի հերոսները ինտերակտիվ խաղերի միջոցով երեխաներին մասնակից դարձրին ամանորյա գունեղ ներկայացմանը՝ միասին փորձելով փրկել Նոր տարին։ Հեքիաթի ավարտին երեխաների կանչի ներքո ժամանեց Ձմեռ պապը՝ կրկնապատկելով երեխաների բարձր տրամադրությունը: Երեխաները սիրելի Ձմեռ պապիկի հետ երգեցին, պարեցին: Տոնական երաժշտական ներկայացումը տոնական յուրահատուկ նվեր՝ տոնական ուրախ տրամադրություն, պարգևեց արև երեխաներին և նրանց ընտանիքի անդամներին:
Ներկայացման ավարտին Տեր Գրիգորը շնորհակալություն հայտնեց «Ֆասթ Շիֆթ» ընկերության հիմնադրին և աշխատակիցներին՝ արևներին և նրանց ընտանիքի անդամներին տրամադրած ամանորյա նվերի՝ ամանորյա ներկայացման հինգ հարյուր տոմսի համար. ««Ֆասթ Շիֆթ» ընկերությունն իր ամանորյա նվերով առաջին համագործակցությունն ունեցավ «Արև-երեխաներ» ՀԿ-ի հետ՝ տոնական օր պարգևելով մեծ թվով արև երեխաների և նրանց ընտանիքի անդամների: Վստահ եմ, որ համատեղ նոր ծրագրեր և միջացառումներ կիրակացնենք: Շնորավորում եմ բոլորիդ Ամանորը, մեր կյանքից մեկ տարի անցավ՝ ևս մեկ էջ ավելացնելով մեր կյանքի գրքում: Մաղթում եմ ձեզ արևների պարզությունը, ջերմությունն ու սերը»:
Կարինե Սուգիկյան
Մեկնաբանությունները անջատված են։