Ապրիլի 25 ին «Արև-երեխաներ» ՀԿ-ի աշխատակիցները հանդիպեցին ԵՊՄՀ-ի «Հատուկ եվ ներառական կրթության ֆակուլտետ»-ի դեկան` տիկին Ս. Կարապետյանի և մասնագետների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկեցին Դաունի համախտանիշով երեխաների ընտանիքներին հոգեբանական և մանկավարժական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ հարցեր: Նախնական որոշում կայացվեց սեմինարներ կազմակերպելու, ինչպես նաև համատեղ մեթոդական ձեռնարկ հրատարակելու: Մեր շնորհակալությունն ենք հայտնում տիկին Կարապետյսնին և մասնագետներին ջերմ ընդունելության և փոխհամագործակցության համար:
Մեկնաբանությունները անջատված են։