Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Ինչպե՞ս զբաղվել երեխայի հետ

Նախադպրոցական տարիքի երեխաների զարգացման հիմքը հանդիսանում է իրենց գործունեությունը, քանի որ այդ տարիքում մտածողությունն ունի առարկայական բնույթ: Երեխան աշխարհի հետ ծանոթանում է գործողությունների միջոցով, որոնք կատարում է իրեն շրջապատող առարկաների հետ: Մտավոր զարգացման հիմքում ընկած են հենց այդպիսի գործողությունները: Փորձեք անել այնպես, որ ձեր երեխայի գործունեությունը լինի հագեցած և բազմազան: Յուրաքանչյուր մարդ իր գիտելիքների մի մասը ստանում է հատուկ պարապմունքների ընթացքում: Այն ամենը, ինչ տեղի է ունենում շրջակայքում, դառնում է տեղեկատվության աղբյուր, հավաքվում և օգտագործվում է նրանց կողմից: Երեխան, իհարկե, բացառություն չէ, նրա համար գիտելիքի ձեռքբերման հիմնական ձևը խաղն է և մասնակցությունը առօրյա գործերին, և հետո միայն հատուկ կազմակերպված դիդակտիկ պարապմունքները:

Ե՞րբ կարելի է երեխայի հետ իրականացնել դիդակտիկ պարապմունքներ

 Որպեսզի երեխան կարողանա հասկանալ և կատարել ձեր հանձնարարությունները պարապմունքի ժամանակ, նա արդեն պետք է գիտենա ինչպես կատարել ինչ-որ խնդրանքներ, որոնցով նրան դիմում են մեծահասակները: Այդ խնդրանքները կարող են լինել շատ պարզ և արտահայտվել բառերով կամ ժեստերով, ինչպես նաև երեխան կարող է գործել՝ նմանակելով մեծահասակին: Օրինակ դուք տալիս եք երեխային մի բաժակ և խնդրում եք դնել այն սեղանին՝  միաժամանակ ցույց տալով, թե ինչպես եք դուք դնում ձերը: Ընդ որում նա պետք է ոչ թե հետևի իր ցանկությանը կամ սովորությանը, այլ  կատարի իրեն տրված հրահանգը: Այսպիսով դիդակտիկ պարապմունքներին պատրաստելու համար անհրաժեշտ է, որպեսզի երեխան սովորի առօրյայում կատարել մեծահասակների պարզագույն խնդրանքները: Որպես կանոն, երեխայի հետ դիդակտիկ պարապմունքները կարելի է սկսել 2,5-ից  3 տարեկան հասակում:

 

Տ․ Դ․ Մեդվեդևա «Դաունի   համախտանիշով   երեխաների   ճանաչողական գործունեության զարգացումը»

Ռուսերենից թարգմանեցին ՝       Գրիգորյան Անի

                                                           Գրիգորյան Վալյա

Թողնել մեկնաբանություն

Your email address will not be published.