Քրիստոսի հետևորդն իր հավատի մասին առավելաբար վկայում է կյանքով, քան թե խոսքերով, քանի որ օրինակներն առավել ազդեցիկ են, քան խոսքերը: Խոսքերը հուզում են և ոգևորում, իսկ օրինակները՝ համոզում: Տիրոջ պատվիրաններին ընդառաջ գնացող անձն սկսում է իր շուրջը լուսավորել՝ շատ շատերի համար դառնալով առաքինի կյանքի կենդանի օրինակ: Առաքինի կյանքից բխող լույսը շատերին կարող է առաջնորդել դեպի լուսավոր կյանք, ուր հնարավոր է ուրախություն և մխիթարություն ապրել՝ բարին գործելով: «Թող ձեր լույսը շողա մարդկանց առջև, որպեսզի նրանք տեսնեն ձեր բարի գործերը և փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է»,- ասում է մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս (Մատթ. 5:16):
Եկեղեցական համայնքներից ներս հավատի կենդանի վկայություններ են նաև սոցիալական ծրագրերը: Հուլիսի 17-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» ՀԿ-ի սոցիալական ծրագրերի շրջանակում, Գրիգորյան Գայանեին (47 տ.) փոխանցեց դրամական աջակցություն (50 000 դրամ), որ տրամադրել էր Թեհրան քաղաքում բնակվող մեր հայրենակցուհի Իսաղուլյան Աիդան: Գայանեն իր ամուսնու, երկու զավակների, սկեսրայրի և սկեսուրի հետ բնակվում է Նոր Խարբերդ 18 փ. 67/1 տ. հասցեում: Ընտանիքի զույգ դուստրերից Աննան (8 տ.) Դաունի համախտանիշ ունի: Արև Աննան սովորում է Նոր Խարբերդի թիվ 2 հիմնական դպրոցի երկրորդ դասարանում: Նա սիրում է նկարել, երգել, պարել: Գայանեն շնորհակալություն հայտնեց Տեր Գրիգորին և աջակից անձին:
Կարինե Սուգիկյան
Great internet site! It looks really good! Keep up the excellent job! Dorella Sutherlan Wendin