Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

«Սերն իր ընկերոջը չար բան չի անի»

Դեկտեմբերի 27-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Շահվալադյան Անահիտին (40 տ.) հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տարամադրել էր համայնքի անդամ Արմինե Հարոյանը: Անահիտի կրտսեր դուստրը՝ Ռոզին (3 տ.), Դաունի համախտանիշ ունի: Փոքրիկը սրտի արատով է ծնվել և մեկ ու կես տարի առաջ սրտի վիրահատություն է տարել: Ռոզիի մայրն ասաց, որ երեխան սրտի վիրահատությունից հետո մինչ օրս բժիշկների հսկողության ներքո վերականգնողական բուժում է անցնում: Արև Ռոզին իր քրոջ, ծնողների և հորեղբոր ընտանիքի հետ բնակվում է Օհանովի 9/42 հասցեում:

«Ռոզիին խնամելու պատճառով չեմ կարողանում աշխատել, իսկ ամուսնուս աշխատավարձի և երեխայիս տրամադրվող հաշմանադամության գումարներով փորձում ենք հոգալ միայն մեր նվազագույն կարիքները»,- ասաց Անահիտը և իր երախտագիտությունը հայտնեց աջակից անձին՝ ուշադրության և աջակցության համար:

Աշխարհի վրա ապրող քրիստոնյաներին միավորում է մեկ մկրտությունը, մեկ հավատը, հույսը, որ Աստծո խոսքի համաձայն ապրողներն արժանանալու են հավիտենական երանելի կյանքին: Քրիստոսի հետևորդները՝ որպես Երկնավոր Հոր զավակներ, հարազատանում են միմյանց, մերձավոր դառնում: «Սերն իր ընկերոջը չար բան չի անի» (Հռոմ. 13:10) և «Սեր ունեցողը համբերատար է լինում, քաղցրաբարո: Սեր ունեցողը չի նախանձում, չի գոռոզանում, չի հպարտանում» (Ա Կորնթ. 13:4): Քրիստոնեական սիրո պտուղներից են՝ չարը չկամենալը և կարիքի մեջ գտնվող մերձավորին օգնության ձեռք մեկնելը: Քրիստոնյան, հավատալով Լույսին և Լույսի զավակ լինելով, Աստծո օգնությամբ փարատում է այն խավարը, որ ցավ ու տառապանք է պատճառում մարդկանց:

 

Կարինե Սուգիկյան

Թողնել մեկնաբանություն

Your email address will not be published.