Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

«Սիրո շենքը կառուցվում է խոնարհության հիմքի վրա»

Աշխարհի Արարիչը, կատարյալ սեր լինելով, սիրով արարեց մարդուն՝ նրան շնորհելով մեծագույն պարգևը՝ սերը: Եվ մարդը՝ որպես սիրո զավակ, կոչված է սիրելու թե՛ Երկնավոր Հորը և թե՛ իր նմանին: Արարչագործության պսակը՝ մարդը, աշխարհը դիտում և ընդունում է այնպիսին, ինչպիսին ինքն է, իր երևակայությունը և իր կամքը: Սակայն մարդը խախտում է իր կոչումը, երբ հոգևոր տեսողությունից զուրկ լինելու պատճառով՝ իր համար աշխարհի կենտրոն է դարձնում իր «ես»-ը: Արդյունքում՝ Աստծո և մարդու հանդեպ սիրո պակասից առաջ են գալիս մի շարք դժվարություններ ու խնդիրներ, որոնք հնարավոր է հարթել միայն սիրո միջոցով: Սիրեցեք միմյանց,- ասում է Տերը,- եթե դուք միմյանց սիրեք, դրանով մարդիկ կիմանան, որ դուք Իմ աշակերտներն եք» (Հովհ. 13:35):

Հոկտեմբերի 25-ին, Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» ՀԿ-ի սոցիալական ծրագրերի շրջանակում, Տոնոյանց Մարինային (48 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Մարինան իր մայրիկի և երկու զավակների հետ բնակվում է Դավիթաշեն 4-րդ թաղ., 11 շ., 38 բն. հասցեում: Ընտանիքի կրտսեր զավակը՝ Սամվելը (2 տ.), Դաունի համախտանիշ ունի: Երեխայի խնամքով զբաղված լինելու պատճառով Մարինան չի աշխատում, իսկ իրենց հասանելիք ընտանեկան նպաստի, իր մայրիկին ու երեխային տրամադրվող գումարներով կարողանում են միայն իրենց նվազագույն կարիքները հոգալ: Մարինան իր երախտագիտությունը հայտնեց աջակից Վարդանյան ընտանիքին՝ օգնության ձեռք մեկնելու համար:

Հայրաբանական գրականության մեջ կարդում ենք, որ մարդու հոգում ոչ մի կերպ չի կարող կառուցվել առաքինությունների շենքը, եթե նախ մարդու սրտում չդրվի ճշմարիտ խոնարհության հիմքը, այն էլ շատ ամուր, և միայն դա կարող է պահել կատարելության և սիրո վեր խոյացող շենքը: Խոնարհությունը թաքցնում է առաքինությունները՝ դրանք պահպանելու միտումով, բայց սերն ընդունակ է երևան հանելու առաքինությունները, քանի որ սերը միայն մարդկային առաքինություն չէ, այլ երկնային, ոչ այնքան բարոյական, որքան աստվածային, այն արեգակն է բոլոր առաքինությունների:

 

Կարինե Սուգիկյան

Թողնել մեկնաբանություն

Your email address will not be published.