Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Առաջադրանքներ, որոնք հիմնված են մեկ հասկացությամբ գործելու ունակության վրա

 

Բաժին Բաժնի բովանդակություն Առաջարկվող առաջադրանքներ Գնահատական
Ուշադրություն և հիշողություն 3-4 առաջարկված առարկաները հիշելը Խնդրանքով գտնել երեխայի աչքի առաջ պահված 3-4 խաղալիքներից մեկը

 

 
Չափսը, ձևը, գույնը Չափսը Խնդրանքով վերցնել մեծ և փոքր առարկաներ

 

 
Ընտրություն՝ ըստ անվանման Ձևը Խնդրանքով վերցնել կլոր, եռանկյուն կամ քառակուսի

 

 
  Գույնը Խնդրանքով վերցնել կարմիր, դեղին, կապույտ և կանաչ գույնի առարկաներ

 

 
Կառուցողական գործունեություն Իրար վրա շարելու մեթոդով կառուցում՝ ըստ սխեմայի Սխեմայի վրա ավելացնել երկրաչափական խճանկարի 2-3 մաս

 

 
  Կառուցում՝ ըստ նմուշի Կառուցում 2 տարբեր ուղղություններով

 

 
  Մասերից ամբողջական ստանալը 3 մասից ստանալ ամբողջական նկար՝ հիմք ընդունելով բովանդակության վերլուծությունը

 

 
Հաշվի ուսուցում «Մեկ», «երկու» հասկացությունները Խնդրանքով վերցնել խմբից մեկ կամ երկու առարկա: Մեկ և երկու թվերի ուսուցումը

 

 
Խաղային գործունեություն Առանձին սյուժետային խաղերի գործողությունների ինքնուրույն կատարում

 

Ինքնուրույն կերակրել և քնեցնել տիկնիկին  
  Սյուժետային խաղ, որը ներառում է խաղային գործողությունների շղթա (մեծահասակի ղեկավարությամբ)

 

Իրականացնել խաղային գործողությունների շղթան (շիլա եփել, կերակրել և   քնեցնել տիկնիկին)

 

 

 

 

Ուշադրություն և հիշողություն

  • 3-4 առաջարկված առարկաները հիշելը

Նյութեր՝ 4 փոքր խաղալիք և բաժակ, որոնց տակ կարելի է թաքցնել այդ առարկաները: Քարտերի հավաքածու, որի վրա պատկերված են երեխային ծանոթ թեմաներով նկարներ («Խաղալիքներ», «Ապրանքներ», «Կենդանիներ», «Հագուստ», «Կահույք» և այլն):

Երեխայի աչքի առաջ բաժակների տակ թաքցրեք 3, այնուհետև 4 փոքր խաղալիք և հարցրեք՝ «Որտե՞ղ է մեքենան»: Երեխան պետք է բացի համապատասխան բաժակը, նայի և գլորի մեքենան: Այնուհետև նորից փակեք խաղալիքը բաժակով և հարցրեք՝ « Որտե՞ղ է փիսիկը» և այլն: Երբ երեխան արդեն սովորի գտնել խաղալիքները, կարող եք նրան առաջարկել նմանատիպ առաջադրանք, միայն թե նկարազարդ քարտերով: Երեխայի հետ զննեք և անվանեք 3, այնուհետև 4 նկարազարդ քարտեր՝ ուղեկցելով ձեր խոսքը համապատասխան ժեստերով, իսկ հետո երեխայի աչքի առաջ շուռ տվեք քարտերը և հարցրեք՝ «Որտե՞ղ է աթոռը» կամ «Որտե՞ղ է բաժակը» և այլն: Երեխան պետք է բաց անի անհրաժեշտ քարտը: Հաստատեք առաջադրանքի ճիշտ կատարումը՝  «Այո՛, ապրե՛ս, սա բաժակ է»:

Կարելի է ուշադիր նայել, շուռ տալ քարտերը և հարցնել երեխային՝ ցույց տալով փակված քարտը՝ «Ի՞նչ կա այստեղ»: Երեխան պատասխանում է բառերով կամ համապատասխան ժեստերով, այնուհետև բացում է քարտը և ստուգում է արդյո՞ք իր պատասխանը ճիշտ է: Հաստատեք երեխայի ճիշտ ընտրությունը՝ «Այո՛, սա բաժակ է, կեցցե՛ս» կամ էլ նշեք նրա սխալը՝ «Ոչ, դա գդալ չէ, մեկ անգամ էլ փորձիր»:

Երեխային խնդրեք բերել որևէ առարկա, որը գտնվում է նրա տեսադաշտից դուրս՝ օրինակ հարևան սենյակում: Լավ է ամեն անգամ երեխային տալ զանազան խնդրանքներ՝ ամեն անգամ առաջարկելով բերել ինչ-որ նոր բան: Երեխան պետք է հասկանա և հիշի իր անելիքը, գնա մյուս սենյակ, գտնի անհրաժեշտ իրը և բերի այն, այսինքն կատարի գործողությունների շղթան՝ հետևելով տրված նպատակին:

 

Չափս, ձև, գույն: Ընտրություն՝ ըստ անվանվան

  • Չափս

Նյութեր՝ 8-10 տարբեր չափերի շրջանակներից կազմված բուրգ:

Երեխայի հետ ուսումնասիրեք բուրգը և ձեզ մոտ վերցրեք բոլոր օղակները: Այնուհետև երեխային ցույց տվեք 2 օղակ և խնդրեք՝ «Վերցրու մեծը» կամ «Վերցրու փոքրը»: Փոքր և մեծ օղակները վերցնելու խնդրանքները պետք է հաջորդեն միմյանց, մինչև որ բուրգը ամողջական չլինի: (Բուրգը հերթականությամբ չի հավաքվել): Եթե երեխան սխալվում է, կրկնեք ձեր խնդրանքը՝ ամրապնդելով ձեր խոսքը շարժումներով, այնուհետև օգնեք երեխային վերցնել անհրաժեշտ օղակը: Սկզբում պետք է ընտրել այնպիսի օղակներ, որոնք էապես տարբերվում են իրենց լայնությամբ, այնուհետև սովորելուն զուգընթաց կարող եք առաջարկել չափերով իրար ավելի մոտ օղակներ: Հետագայում երեխային կարող եք առաջարկել ընտրել ամենամեծ կամ ամենափոքր օղակը սկզբում 3, այնուհետև ավելի մեծ քանակությամբ օղակներից: Եթե երեխան սովորի ընտրել մի քանի օղակներից անհրաժեշտը, կարող եք նրան սովորեցնել հավաքել բուրգը ըստ հերթականության՝ ամեն անգամ հիշեցնելով, որ նա պետք է վերցնի ամենամեծ օղակը:

 

  • Ձև

Նյութեր՝ երկրաչափական պատկերների հավաքածու, այդ թվում՝ բազմագույն, սակայն միևնույն չափսի եռանկյուններ, կլորներ և քառակուսիներ:

Վերցրեք 2 արկղ, ինչպես նաև կլորների և խորանարդների հավաքածու (կամ երկրաչափական պատկերների ցանկացած այլ զույգ): Ամեն արկղի մեջ տեղադրեք մի նմուշ: Երեխային ընտրության համար առաջարկեք 2 պատկեր և խնդրեք նրան՝ «Վերցրու խորանարդը» կամ «Վերցրու կլորը»: Երե երեխան ճիշտ ընտրի պատկերը, հաստատեք դա՝ «Ճի՛շտ է, սա խորանարդ է», և խնդրեք նրան դնել այն արկղի մեջ, որտեղ խորանարդ կա: Եթե երեխան սխալվի, կարելի է նրան ցույց տալ նմուշը («խորանարդն այսպիսին է») և ևս մեկ անգամ կրկնել խնդրանքը: Ընդհանուր առմամբ երեխան պետք է ընտրի և դասավորի 10-12 պատկեր: Երբ երեխան սովորի վստահ ընտրել նշված պատկերները, կարող եք նրան առաջարկել 3 ներկայացված պատկերներից ընտրել համապատասխանը (այս դեպքում ձեզ նմուշ հարկավոր չէ), այնուհետև փնտրել դա մեծ քանակությամբ պատկերների միջից, այն ժամանակ, երբ, օրինակ՝ նա կառուցումից հետո տեղավորեւմ է բոլոր պատկերները:

 

  • Գույն

Նյութեր՝ խճանկարի մեծ հավաքածու 4 հիմնական գույներով (կարմիր, կապույտ, կանաչ և դեղին) և 2 արկղ: Այս առաջադրանքի համար կարող եք օգտագործել նաև մատիտներ, պլաստիլինի կտորներ, խորանարդներ և այլն:

Ուսուցման այս փուլում օգտագործվում են 4 հիմնական գույն՝ կարմիր, դեղին, կանաչ և կապույտ: Վերցրեք 2 արկղ և դրանցից յուրաքանչյուրի մեջ նմուշի տեսքով դրեք մի խճանկար, օրինակ՝ կարմիր և դեղին: Այնուհետև երեխային առաջարկեք 2 խճանկար (որոնցից մեկը կարմիր է, ինչպես արկղինը, իսկ մյուսը՝ կապույտ) և ասացեք նրան՝ «Վերցրու կարմիրը»: Եթե երեխան սխալվի, ցույց տվեք նրան կարմիր նմուշը:  Եթե երեխան ճիշտ ընտրություն կատարի, հաստատեք դա, ասելով՝ «Այո՛, սա կարմիրն է» և խնդրեք նրան տեղադրել խճանկարը այն արկղի մեջ, որտեղ գտնվում են մնացած կարմիր խճանկարները: Ընդհանուր առմամբ պետք է ընտրել և դասավորել 10-15 խճանկար:

Երբ երեխան արդեն յուրացնի այս հմտությունը, կարող եք նրան առաջարկել ընտրել որևէ առարկա, որն ունի ճիշտ այն գույը, ինչ 2 նմուշից մեկը: Դրան կարող է հետևել 3 կամ ավեկի քանակությամբ խճանկարների միջից որևէ գույնի ընտրությունը (այս պարագայում ձեզ հարկավոր չէ որևէ նմուշ): Խճանկարը հավաքելու ժամանակ դուք ինքներդ կարող եք ստանալ որևէ նկար՝ խնդրելով երեխային արկղի միջից գտնել և ձեզ տալ անհրաժեշտ գույնի խճանկարը:

Այնպիսի հասկացությունների յուրացումը, ինչպիսիք են՝ գույնը, ձևը և չափսը, պահանջում են մեծ ծավալի կրկնություններ և դրանց ակտիվ կիրառումը առօրյա կյանքում:

Առօրյա խոսակցականում փորձեք աառավելագույնս հաճախ օգտագործել ծաղիկների անունները, ինչպես նաև «մեծ» և «փոքր» հասկացությունները:  Դուք կարող եք երեխային խնդրել ընտրել կապույտ գուլպաներ, կարմիր բաժակ, փոքրիկ գդալ և այլն: Վաճառքի ենթակա են երկրեչափական պատկերների տեսքով բլիթներ և ուտելու ընթացքում կարող եք առաջարկել երեխային գտնել նշված ձևով բլիթը: Երեխայի հետ նկարելու ժամանակ առաջարկեք նրան ընտրել համապատասխան գույնի մատիտ կամ գրիչ: Առարկայի գույներն ու չափսերը հեշտությամբ կարելի է օգտագործել խաղի ժամանակ, օրինակ՝ «Որտե՞ղ է մեծ տիկնիկը: Նա շատ քաղցած է: Տուր նրան կարմիր ափսեն: Իսկ որտե՞ղ է մեծ գդալը: Կերակրիր տիկնիկին» և այլն:

 

 

Կառուցողական գործունեություն

  • Իրար վրա շարելու մեթոդով կառուցում՝ ըստ սխեմայի

Նյութեր՝ երկրաչափական պատկերների հավաքածու, այդ թվում միևնույն  չափսի, սակայն տարբեր գուների եռանկյուններ, կլորներ, քառակուսիներ, ուղղանկյուններ, սեղաններ և շեղանկյուններ և 2-3 մասերից բաղկացած սխեմաներ, որոնց վրա կարելի է տեղադրել այդ երկրաչափական պատկերները: Նմանատիպ սխեմաներ կարող եք նաև ինքներդ նկարել՝ տեղադրեք ձեր երկրաչափական պատկերները թղթի վրա և ընդգծեք այն հաստ գրիչով: (Սխեմայի օրինակներ բերված են Հավելված 3-ում):

Այս առաջադրանքը առաջին բլոկում ներկայացված Սեգենի տախտակի բարդացված տարբերակն է, քանի որ պատկերներն անցքերի միջով անցկացնելիս երեխային ոչ-ոք չի օգնում պատկերը ճիշտ տեղում տեղադրել: Երեխայի վերլուծական ունակությունները, որոնք զարգանում են սխեմայի հետ աշխատելու ընթացքում, և մասերից ընդհանուրը ստանալու ունակությունները ձեզ անհրաժեշտ կլինեն կարդալու և գրելու ժամանակ:

Երեխայի դիմաց դրեք 2 մասից բաղկացած սխեմա և տեղադրեք պատկերներից մեկը սխեմայի վրա՝ ցույց տալով երեխային, թե ինչպես է դա արվում: Այնուհետև ցույց տվեք նրան մյուս պատկերը և առաջարկեք դնել այն մնացած մասի վրա: Եթե երեխան դնի պատկերը ոչ այնքան ճշգրիտ տեղում, հարցրեք նրան՝ «Այդպե՞ս է նկարված» և առաջարկեք տեղաշարժել կամ շրջել այն, որպեսզի այն նույնությամբ համընկնի սխեմայում պատկերվածին: Այնուհետև երեխային տվեք 2 մասից բաղկացած սխեմա և այն պատկերները, որոնք պատկերված են այդ սխեմայի վրա՝ առաջարկելով երեխային դնել դրանք իրենց տեղերում: Եթե երեխայի մոտ առաջանան որոշակի դժվարություններ, օգնեք նրան՝ ցուցամատի օգնությամբ նշելով սխեմայի վրա անհրաժեշտ պատկերը:

Երբ երեխան սովորի հեշտությամբ սխեմայի վրա դնել 2 պատկեր, կարելի է անցում կատարել 3 մասից բաղկացած սխեմաների: Հաջորդ փուլում երեխային կարող եք տալ նույն սխեմաները՝ խնդրելով նրան ընտրել սխեմային համապատասխան պատկերը 5-7 առաջարկված պատկերներից:

Սխեմաներ կարող եք նկարել նաև գրիչով մագնիսական տախտակի վրա՝ դրանց վրա տեղադրելով մագնիսական երկրաչափական պատկերներ:

 

  • Կառուցում՝ ըստ նմուշի

Նյութեր՝ փայտե աղյուսների հավաքածու (10 հատ)

2 աղյուսից պատրաստեք մի նմուշ, որտեղ աղյուսները տեղադրված կլինեն միևնույն հարթության վրա: Օրինակ՝ բազմոց, սեղան, նավակ, ճոճանակ, ինքնաթիռ և այլ կառույցներ (նմանատիպ և այլ օրինակներ բերված են Հավելված 2-ում): Այնուհետև երեխային առաջարկեք նմուշի հիման վրա կառուցել նմանատիպ բազմոց: Եթե նա չկարողանա ինքնուրույն անել դա, ցույց տվեք նրան, թե ինչպես եք դուք իրար հենել աղյուսները: Եթե դա բավարար չէ, օգնեք երեխային վերարտադրել նմուշը՝ գործելով նրա ձեռքերով, այնուհետև քանդել կառույցը և խնդրել երեխային «նորոգել» այն:

Աղյուսներով կառուցումը լավ է օգտագործել սյուժետային խաղի ժամանակ: Օրինակ՝ երեխան աղյուսներից պատրաստում է աթոռներ 3 փոքր խաղալիքի համար՝ կրկնօրինակելով ձեր նմուշը, իսկ մեծահասակը՝ սեղան, որի շուրջ կարելի է նրանց կերակրել: Հաճախ երեխաներին դուր է գալիս քանդել կառույցները, և որպեսզի հնարավոր լինի դրանք նորից քանդել, նրանք պատրաստ են նորից ու նորից  կառուցել դրանք: Օրինակ՝ տիկնիկը թռավ աթոռին և այն կոտրվեց, 2 աղյուսներից պատրաստված «Т տառը» այնքան էլ դիմացկուն չէ, երբ նրա վրա փչես, այն կընկնի (մեծահասակը կարող է մի փոքր հրել) և այլն:

 

  • Մասերից ամբողջականի ստանալը

Նյութեր՝ մասնատված նկարների հավաքածու, որը բաղկացած է 3 մասից: Նկարները պետք է մասնատված լինեն տարբեր ուղղություններով: Դա կարելի է նաև անել ինքնուրույն՝ պարզ բովանդակությամբ մի քանի նկար սոսնձելով հաստ ստվարաթղթին և կոր գծերով մասնատելով այն 3 մասի այնպես, որ անհրաժեշտություն առաջանա համեմատել նկարի իմաստային մասերը: Երեխային ավելի հեշտ է հավաքել ծանոթ պատկերը, հետևաբար կարող եք ևս մի կտրվածք ավելացնել 2 մասի բաժանված նկարի վրա, որը նա արդեն սովորել էր հավաքել, այնուհետև պատրաստել նրան 3 մասից բաղկացած նկարներ:

Երեխային ցույց տվեք մասնատված նկարը և նրա հետ միասին քննարկեք, թե ինչ է այնտեղ պատկերված: Խնդրեք նրան ցույց տալ նկարի տարբեր մանրամասներ: Օրինակ՝ «Սա տիկնիկ է: Որտե՞ղ է տիկնիկի գլուխը: Որտե՞ղ են ձեռքերը: Որտե՞ղ է զգեստը: Արի շոշափենք տիկնիկին: Տիկնիկն անվնաս է»: Այնուհետև խառնեք նկարի մասերը և առաջարկեք երեխային կրկին հավաքել այն: Օգնեք երեխային՝ նրա ուշադրությունը կենտրոնացնելով բովանդակության և իմաստային մասերի համեմատության վրա: Օրինակ՝ «Նայի՛ր: Ահա նապաստակը (մի մասը) և այնտեղ էլ նապաստակ կա (մյուս մասը): Ամբողջացրու նապաստակին»:

 

Հաշվի ուսուցում

  • «Մեկ», «երկու» հասկացությունները

Նյութեր՝ հաշվիչ նյութերի հավաքածու «Մրգեր և բանջարեղեններ» թեմայով, 3 փոքր խաղալիք և դրանցից յուրաքանչյուրին համապատասխան ափսե.

Երեխային խնդրեք բոլոր խաղալիքներին ափսեներ բաժանել: Այնուհետև հաշվիչ նյութերի հավաքածուից հանեք 3-4 «խնձոր» և խնդրեք երեխային առաջին խաղալիքի անունից՝ «Տուր ինձ 2 խնձոր»՝ ուղեկցելով ձեր խոսքը «երկու» ժեստով: Չնայած շատ երեխաներ վերցնում են 2 առարկա առանց հաշվելու, պետք է առաջարկել նրանց «ստուգել» արդյունքը՝ ևս մեկ անգամ հաշվելով առարկաները, որպեսզի նրանք յուրացնեն հաշվելու սկզբունքը: Վերահաշվարկի ժամանակ երեխան պետք է ձեռքը վերցնի յուրաքանչյուր առարկա և հետ դնելով անվանի համապատասխան թիվը՝ «մեկ, երկու»: Այն բանից հետո, երբ երեխան ափսեի մեջ կդնի 2 խնձոր, ցույց տվեք այդ 2 խնձորը և ևս մեկ անգամ հարցրեք՝ «Որքա՞ն խնձոր կա»: Երեխան պետք է պատասխանի «երկու» կամ ցույց տա «երկու» ժեստը: Կարող եք խնդրել երեխային ցույց տալ «երկու» ժեստը՝ մատներից յուրաքանչյուրով ցույց տալով խնձորներից յուրաքանչյուրը, որը լրացուցիչ կերպով օգնում է նրան համեմատել ժեստը և առարկաների քանակը: Այնուհետև նույն կերպ առաջարկեք երեխային տալ մեկ կամ երկու «միրգ» այլ խաղալիքների: Երբ ուտելիքն արդեն դրված է, կարելի է բոլորին կերակրել:

Երեխային խնդրեք վերցնել նմանատիպ առարկաների խմբից մեկ կամ երկու առարկա՝ հաշվելով դրանք ինչպես առօրյա կյանքում, այնպես էլ խաղի ժամանակ՝ «Վերցրու մի կոնֆետ», «Տուր ինձ երկու բլիթ», «Բեր տիկնիկին երկու պատառաքաղ»՝ ամեն անգամ ձեր խոսքն ուղեկցելով համապատասխան ժեստով: Այն բանից հետո, երբ երեխան վերցնի առարկաների անհրաժեշտ քանակությունը, անպայման ևս մեկ անգամ հարցրեք նրան, թե քանի առարկա կա նրա մոտ, չնայած այն բանի, որ նա ճիշտ հաշվել է դրանք, քանի որ երեխայի համար ակնհայտ չէ, որ հաշվոլու ընթացքում ստացված վերջին թիվը հենց առարկաների ընդհանուր քանակն է:

 

  • «1 », «2 » թվերի ուսուցումը

Նյութեր՝ «1» և «2» թվերով քարտերի հավաքածու կամ մագնիսական թվեր

Այս փուլում երեխային կարող եք սովորեցնել ճանաչել թվերն այնպես, ինչպես երկրաչափական պատկերները, առանց դրանք քանակի հետ համեմատելու: Երեխայի դիմաց դրեք «1» և «2» թվերով 2 քարտ, անվանեք դրանք, այնուհետև խնդրեք երեխային ընտրել համապատասխան քարտը ըստ անվանվան՝ «Տուր 1-ը», «Տուր 2-ը» դե իհարկե համապատասխան ժեստի օգնությամբ:

 

 

Խաղային գործունեություն

  • Սյուժետային խաղերի առանձին գործողությունների ինքնուրույն իրագործումը: Սյուժետային խաղ, որը անցկացվում է մեծահասակի ղեկավարությամբ, իր մեջ ներառում է խաղային գործողությունների շղթա

Նյութեր՝ տիկնիկ (արջուկ, կապիկ և այլն), տիկնիկի համար նախատեսված կահույք, սպասք, բեռնատար ավտոմեքենա և խորանարդներ: (Տիկնիկներն ու մեքենաները պետք են և՛ աղջիկներին, և՛ տղաներին)

Երեխայի հետ խաղացեք այնպիսի սյուժետային խաղեր, որոնք պարունակում են խաղային գործողությունների հաջորդականություն (շիլա եփել, կերակրել, այնուհետև քնեցնել տիկնիկին): Հաջորդ գործողությանն անցնելու համար հարկավոր է մեծահասակի աջակցությունը: Մեծահասակաները կարող են օգնել երեխաներին տարբերակել բովանդակությունները, խաղի մեջ ներառելով այն իրավիճակները, որոնց հետ երեխան առնչվում է առօրյա կյանքում՝ մանկապարտեզում գտնվելը,  պոլիկլինիկա և վարսավիրանոց այցելելը, և նույնիսկ սովորական խանութ հաճախելը: Այդպիսի խաղերը կարող են նման լինել փոքրիկ ներկայացման, որի ժամանակ գործողության մի մասը իրականացնում է մեծահասակը, իսկ մյուս մասը՝ երեխան: Մեծահասակը երեխային օգնում է իրականացնել գերծողությունների շղթան՝ հուշելով կամ ցույց տալով հաջորդ քայլը: Օրինակ «Տիկնիկի առավոտը» խաղը՝ երեխան հանում է տիկնիկին անկողնուց, մեծահասակը հուշում է, որ պետք է նրան հագցնել՝ օգնելով երեխային հագցնել տիկնիկի շորերը: Այնուհետև մեծահասակը առաջարկում է երեխային լվացնել, այնուհետև սանրել նրա մազերը, նախաճաշ պատրաստել և կերակրել նրան՝ ամեն անգամ հուշելով, թե որն է հաջորդ քայլը: Այսպիսով երեխան յուրացնում է բոլոր նոր խաղային գործողությունները և հետզհետե սովորում է գործողություններից շղթա կազմել: Սյուժետային խաղերի մեջ կարող եք նաև ներառել այն հմտությունները, որոնք երեխան յուրացրել է դիդակտիկ պարապմունքների ժամանակ:

Երեխայի հետ օգտակար է նաև բեմադրել տիկնիկային ներկայացումներ «Շաղգամ», «Վերնատնակ», «Գնդիկ-բոքոնիկ» և այլ  հեքիաթների հիման վրա: Ծնողները բազմիցս պատմում և ցույց են տալիս երեխային հեքիաթը սկզբում որպես տիկնիկային ներկայացում՝ աստիճանաբար վերածելով այն երեխայի հետ համատեղ խաղի: Բեմադրության համար լավ է օգտագործել հասարակ թավշյա խաղալիքներ՝ հեքիաթից հետո թողնելով դրանք երեխայի մոտ, որպեսզի նա կարողանա ինքնուրույն խաղալ դրանցով:

 

 

Տ․ Դ․ Մեդվեդևա «Դաունի   համախտանիշով   երեխաների   ճանաչողական գործունեության զարգացումը»

Ռուսերենից թարգմանեցին ՝       Գրիգորյան Անի

                                                           Գրիգորյան Վալյա

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Թողնել մեկնաբանություն