Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Արտահայտություններ, որոնք չի կարելի ասել «առանձնհատուկ երեխայի» ծնողներին

Հատուկ կարիքներով երեխայի ծնողները գիտեն, թե որքան դաժան կարող են լինել շրջապատի մարդիկ։ Հիմար կատակներ, անտակտ հարցեր, զննող ու դատող հայացքներ և այլն։ Հաճախ մարդիկ չեն էլ գիտակցում կամ մտածում, որ իրենց պահվածքն ու ասածը կարող են խոցել։
Ահա մի շարք արտահայտություններ, որոնք մատնանշել և մեկնաբանել են Դաունի համախտանիշ ունեցող երեխաների ծնողները։
«Շատ նորմալ տեսք ունի երեխան»։ Այսինքն ի՞նչ, «նորմալ տեսք որպես աննորմա՞լ»։
«Շատ ափսոս, ցավում եմ»։ Ափսոսում եք ինչի՞ համար, որ ձեզ բախտ չի՞ վիճակվել այդպիսի հրաշք երեխա ունենալ։
«Բոլորովին նման չէ Դաունի համախտանիշ ունեցող երեխայի»։ Իհարկե․ չէ՞ որ բոլոր երեխաներն են իրարից տարբերվում։
«Ասում են, որ այդ երեխաները երկար չեն ապրում, չէ՞»։ Բժշկությունն ու գիտությունը տեղում չեն դոփում, շարունակում են զարգանալ և արդեն իսկ փաստ է, որ Դաունի համախտանիշ ունեցող երեխաները կարող են անկախ ու բեղուն կյանք վարել մեծանալով։
«Ինչպե՞ս է ապրելու, ի՞նչ է անելու, երբ դուք այլևս չլինեք»։ Իսկ ինչպե՞ս են ապրելու կամ ինչ են անելու ձե՛ր երեխաները։
«Ճշտե՞լ եք, թե ինչ պետք է անեք, որ ձեր տղան երեխաներ չունենա»։ Առանց մեկնաբանության։
«Ձեր բախտը շատ է բերել, Դունի համախտանիշով երեխաները շատ հանգիստ են»։ Այո՛, իսկապես բախտս բերել է, բայց ոչ այդ առումով։
«Երբեք չե՞ք մտածել աբորտի մասին»։
«Չե՞ք ուզում պլաստիկ վիրահատություն անել երեխային»։
«Նրա պես երեխաները պետք է մասնագիտացված հատուկ տներում ապրեն»։ Նա հենց հատուկ տանն էլ ապրում է։ Իմ տանը։
«Տես, բալես, հենց այսպիսի տեսք են ունենում մոնղոլոիդ ռասսային պատկանող փոքրիկ երեխաները»։ Իսկ մտածե՞լ եք Դո՛ւք ինչ տեսք ունեք իմ աչքերում։
«Ինչ է, երեխան Դաունի համախտանիշ ունի՞»։ Այո, իսկ Դուք, չնայած ուշադիր լինելուն, բոլորովին տակտ չունեք։
«Դաուն է՞»։ Ոչ, նա Դաունի համախտանիշ ունի։
«Դուք ու Ձեր ամուսինը կարող է՞ բարեկամներ եք, դա էլ է պատճառներից»։
«Դուք ձեր էգոիզմին հետևելով եք երեխային լույս աշխարհ բերել, նա հասարակության համար պիտանի չէ»։ Վատն այն է, որ այս և վերևի արտահայտությունը հենց բժիշկն է թույլ տվել։
«Դաունի համախտանիշը կանցնի՞»։ Ցավոք մարդիկ տեղյակ չեն այդ գենետիկ շեղման մասին։
«Ինչ ափսոս, որ նա երբեք չի ամուսնան»։ Դժվար է զսպելն ու չասելը՝ իսկ դուք այդքան վստա՞հ եք, որ ձեր երեք տգեղ աղջիկները կամուսնանան։
«Ե՞րբ պարզ կդառնա, թե ինչքան մտավոր հետամնաց նա կլինի»։ Իսկ ե՞րբ դուք ինքներդ վստահաբար կիմանաք, թե ձեր երեխան հանցագործ կդառնա կամ երկրի նախագահ։
«Ինչու՞ մինչ օրս էֆթանազիա չկա նրանց համար, այդ կյանք չէ, որ նրանք ապրում են»։ Առանց մեկնաբանության։
«Քանի դեռ նա երեխա է, կարող եք հետը խաղալ որքան ուզեք, հետո երբ էլ հավես չունենաք, կարող եք հատուկ կենտրոն տանել»։
«Դժվար թե Դաունի համախտանիշ ունենա, չափից շատ լավ է տրամաբանում»։ ինչ է, ձեր կարծիքով հիմա՞ր պետք է լինի։
«Նա երբեք բոլորի պես չի ապրի»։ Իսկ ինչպե՞ս են ապրում այդ «բոլոր» մարդիկ։
Թարգմանությունը՝ Լիլիթ Մուրադյանի

Թողնել մեկնաբանություն

Your email address will not be published.