Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Սոցիալական աջակցություն

«Հնարավոր չէ, որ աղի աղբյուրից քաղցր ջուր բխի»

«Տեր Աստված եմ, գթացող և ողորմած, համբերատար, բարեգութ ու ճշմարիտ, որ արդարությունն է պաշտպանում, Իր ողորմածությունն է ցուցաբերում հազարավոր սերունդների հանդեպ, վերացնում անօրենությունները, անիրավություններն ու մեղքերը…» (Ելք 34: 6-7),- ասաց Տերը, երբ անցնում էր Մովսես մարգարեի առջևից: Առաքինի կյանքով ապրող քրիստոնյան իր կյանքով է վկայում իր Աստվածանման լինելու, իր հոգու

Ավելին

«Թույլ տվեք հարստությանն անարգել ընթանալ»

Աստված յուրաքանչյուր մարդու ազատ ընտրության հնարավորություն է պարգևել, և աշխարհի երեսին չկա մի մարդ, որի առջև բաց չլինի դեպի փրկություն և դեպի կործանում տանող ուղիները: Այսինքն՝ մարդն անկախ իր վիճակից, կարող է ազատորեն ընտրել այդ ուղիներից որևէ մեկը: «Ձեր առջև եմ դնում կյանքն ու մահը, օրհնություններն ու անեծքները: Ընտրի՛ր կյանքը,

Ավելին

«Սեր ունեցողն իր մեջ դրախտ է կրում»

Սեր ունեցողը մոռանում է իր «ես»-ը և առաջնորդվում Ոսկե օրենքով, որն ասում է. «Այն, ինչ ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, նույնը դուք արեք նրանց» (Մատթ.7:12): Ավետարանական պատգամների իրագործումն սկսվում է հանուն Աստծո փառքի իրագործված փոքր քայլերից: Քրիստոնյան, Անտուան դե Սենտ Էկզյուպերիի խոսքերով, չի հայցում Տիրոջից հրաշքներ և տեսիլքներ, այլ

Ավելին

Քրիստոնեական կյանքի հիմքը սերն է

Աստծուն հնարավոր է սիրել՝ սիրելով Աստծո պատկերը մարդու մեջ: «Այն մարդը, որ ասում է՝«Ես սիրում եմ Աստծուն», բայց ատում է իր եղբորը, ստախոս է: Ով չի սիրում իր եղբորը, որին տեսնում է, ինչպե՞ս կարող է սիրել Աստծուն, որին չի տեսնում» (Ա Հովհ. 4:20): Քրիստոս, աշխարհ գալով, վերականգնեց անկյալ մարդկային բնությունը՝

Ավելին

«Բարիք գործելուց չձանձրանանք»

Ողջ աշխարհի մարդիկ մի մեծ ընտանիքի անդամներն են համարվում, ընտանիքի, որի ջերմությունը հնարավոր է պահպանել միայն սիրո և հարգանքի շնորհիվ: Մեծ ընտանիքի յուրաքանչյուր անդամն, ըստ Պողոս առաքյալի, պետք է հետաքրքրվի իր շուրջը եղողներով՝ մտածելով նրանց բարիքի մասին՝ նրանց հավատն ամրապնդելու համար (Հռոմ. 15:2): Ընտանեկան ամրությանն ու ջերմությանն են ուղղված սիրո

Ավելին

«Ով չի սիրում, չի ճանաչում Աստծուն»

Մայիսի 24-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» ՀԿ-ի սոցիալական ծրագրերի շրջանակում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Սարգսյան Ռուզաննային (55 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Սարգսյան ընտանիքը բնակվում է Նուբարաշեն Ա-7 տարածքի 13 հողակտորում՝ տարրական կենցաղավարության պայմաններից զուրկ երկու սենյականոց տնակում:

Ավելին

«Շատ հավաքողի մոտ չավելացավ, և քիչ հավաքողի մոտ չպակասեց»

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև երեխաներ» ՀԿ-ի կողմից համատեղ իրագործված սոցիալական ծրագրերին շարունակում են իրենց աջակցությունը բերել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում ապրող հավատավոր հայորդիներ: Մայիսի 22-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ և «Արև երեխաներ» ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Ներսիսյան Սվետլանային (54 տ.) հանձնեց

Ավելին

Հարության հույսով ապրող քրիստոնյայի ընթացքը

Հաճախ մարդը, խորհելով իր կյանքի նպատակի և իմաստի մասին, փորձում է փնտրել ու գտնել իր գոյության իմաստը, բայց դժվարանում է, քանի որ իր հարցի պատասխանը փնտրում է միայն արտաքին կյանքում: Այնինչ քրիստոնյան, ով կրում է Քրիստոսի անունը, Տիրոջ Հարությամբ լուսավորված բացահայտում է իր կյանքի նպատակը՝ որպես ուղենիշ ունենալով Քրիստոսի ի

Ավելին

«Ով սերմանում է Սուրբ Հոգու անդաստանում, հավիտենական կյանք կքաղի»

Ամեն մարդ՝ որպես աստվածաստեղծ արարած, կոչված է իր միջավայրում սեր, ուրախություն և բարություն սերմանելու: Այս կոչումն այն ուղենիշն է, որով քրիստոնյան ընթանում է դեպի Տերը և Նրա ամենակարող զորությամբ զորանալով՝ ամեն օր ուրախություն ապրում՝ նշելով բարու հաղթանակը: Բարին գործելու և սերմանելու նախանձախնդրությունն է շատերին համախմբել այն սոցիալական ծրագրերի շուրջ, որ

Ավելին

«Արդարների ճանապարհները նման են ծագող լույսի»

Լուսավոր հավատքն չի կարող արտահայտվել այլ կերպ, քան կյանքով ու գործով: Լուսավոր ու գործուն հավատք ունեցողը գործում է ի փառս Աստծո և հօգուտ մերձավորի՝ դառնալով այն լույսը, որի մասին Տերն ասաց. «Թող ձեր լույսը շողա մարդկանց առջև, որպեսզի նրանք տեսնեն ձեր բարի գործերը և փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է»

Ավելին