Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Ձեր երեխայի համար նախատեսված խաղալիքներն ու խաղերը

Խաղալիքները պետք է երեխային խրախուսեն տարբեր գործողությունների և դրանք չպետք է շատ լինեն: Դրանք զարգացնող խաղալիքներ են (2–3 փափուկ խաղալիք, տիկնիկներ, հնչյունային խաղալիքներ, դույլեր, տուփեր, գնդակներ, մեքենաներ):

Բացի այդ, երեխան պետք է խաղա իրական իրերի հետ: Օրինակ, պլաստմասե «մեծական» գավաթները, փայտյա գդալները, ալյումինե կաթսան՝ ավելի լավն են, քան այս ամենը պատկերող խաղալիքները: Խաղալու համար կարող եք նրան տալ գեղեցիկ փոքր քարեր, կոներ, կտորներ, սպունգներ և այլն (եթե երեխան դադարեցրել է ամեն ինչը բերանը «տանել»): Երեխայի հետ խաղալով, նրան սովորեցրեք սյուժետային խաղի տարրերը: Ցույց տվեք ինչպես կերակրել կամ լողացնել տիկնիկին, քնեցնել նրան: Կերակրելու համար իրական հացահատիկ (ցորեն) օգտագործեք: Երեխան «շիլան» կաթսայից լցնում է ափսեի մեջ, «կոմպոտը»՝ բաժակի և հյուրասիրում տիկնիկին: Հիշեք այն երգերը, որոնք սովորել եք ձեր երեխայի հետ և երեխայի հետ կիրառեք դրանք խաղի մեջ: Օրինակ, տիկնիկին լողացնելու ժամանակ. «Օ՜, դու կեղտոտ փոքրիկ տիկնիկ, որտեղես քիթիկդ կեղտոտել»: Նման խաղերը օգնում են զարգացնել երեխայի երևակայությունը, մտածելակերպը, խոսքը և շարժողական հմտությունները: Սկզբում մեծահասակն ինքն է բոլոր գործողությունները ցույց տալիս երեխային, ապա սկսում է կրկնել խաղի գործողությունները ձեզ հետ: Երեխան աստիճանաբար կսովորի ինքնուրույն խաղալ:

 

Թերեզա Ազատյան

Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ:

Թողնել մեկնաբանություն