Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Հատուկ կարիքով երեխայի ծնողների իրավունքները

Հատուկ երեխայի լույս աշխարհ գալով ծնողները հերոսներ չեն դառնում: Նրանք ինչպես միշտ իրենց հետաքրքությունների, պահանջմունքների  և զգացմունքների բավարարման իրավունքն ունեն:

Այսպիսով դուք ունեք․

  1. Բարկանալու իրավունք: Կյանքը կառավարելու զգացումը լողում է ձեռքերից, ձեզ այդ չեն սովորեցրել: Զայրանում ե՞ք, այդ զայրույթն օգտագործեք ձեր երեխայի համար լավագույն պայմաններն ստեղծելու հարցում:
  2. Այլ մասնագետից կարծիք լսելու իրավունք։
  3. Անձնական կյանքի իրավունք: Մի շարք մասնագետներ վերլուծում են ստեղծված պայմանները, խորհուրդներ և գնահատականներ են տալիս, իսկ ձեր կյանքում դեռևս կան հանգամանքներ, որոնք որևէ մեկին չեն վերաբերվում։
  4. Փորձերը շարունակելու իրավունք: Ձեր երեխան միշտ էլ սովորելու ներուժ ունի, և ոչ ոք չգիտի, թե երբ և ինչպես այն կբացահայտվի:
  5. Փորձերը դադարեցնելու իրավունք: Այդ դուք եք, որ ապրում եք ձեր երեխայի հետ: Եթե այս երեկո դուք պարզապես չեք կարողանում վերգտնել ձեր ուժերը, ապա մի վհատվեք այդ փաստից:
  6. Սահամանները հստակեցնելու իրավունք: Պետք չէ ամբողջ օրը երեխայի մասին մտածել: Դուք պարտավոր չեք «սուպեր ծնող» լինել։
  7. Ծնողներ լինելու իրավունք: Դուք պարտավոր չեք մշտապես ուսուցիչ լինել: Ընտանիքի հետ անցկացված ժամանակը, երբ կարելի է հեքիաթ պատմել, ծիծաղել և ոչինչ չանել նույնպես «ուսուցման և թերապիայի» ձևեր են։
  8. Էնտուզիազմ չցուցաբերելու իրավունք: Որոշ ժամանակ դուք կարող եք «բարձունքի» վրա գտնվել, իսկ երբեմն՝ «ներքևում»։
  9. Երեխայի արարքներից զայրանալու իրավունք: Հատուկ երեխաները նաև անհանդուրժելի են լինում ինչպես բոլոր մյուսները և նրանց պետք չէ ամեն ինչ թույլատրել։
  10. Հանգստի իրավունք: Ամբողջ կյանքը չի սահմանափակվում երեխայով: Կյանքի մնացած «մասնիկները» նույնպես արժանի են ուշադրության և հոգատարության: Երկարաժամկետ հեռանկարների դեպքում ձեր արձակուրդը միայն օգտակար կլինի երեխայի համար:
  11. Գլխավոր փորձագետ լինելու իրավունք: Դուք լավագույնս գիտեք ձեր երեխային, ավելիլավ, քան որևէ մեկը: Դուք իրավունք ունեք նրա կրթության, զարգացման, մարդկանց հետ հաղորդակցվելու և բուժման վերաբերյալ վերջնական որոշումներ կայացնելու:
  12. Արժանպատվության իրավունք։ Պետք չէ, որ ձեզ ոչ խղճան, ոչ էլ հիանան ձեզնով, բայց դուք արժանի եք, որ ձեզ լսեն առանց քննադատության: Դուք արժանի եք, որ ուրիշները ձեզ չդիտարկեն միայն որպես «հատուկ երեխայի ծնող»:

 

Ռուսերենից թարգմանեց  Լիլիթ Մուրադյանը

Աղբյուրը՝ https://www.facebook.com/DownsideUp.org/posts/2427212320624308

Թողնել մեկնաբանություն