Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Ինչու՞ է զգայունության խանգարումը ազդում երեխայի պատրաստակամության վրա

Դաունի համախտանիշով շատ երեխաների մոտ ցավի և այլ զգայարանները ցածր են զարգացած: Դրանք շատ հաճախ ուղեկցվում են տեսողության և լսողության խանգարմամբ, ուստի նրանց մոտ առաջանում է այսպես կոչված «զգայական անբավարարվածություն», այսինքն՝ նրանց մոտ պակասում են այնպիսի զգացմունքները, որոնք ստանում են, կամ էլ դրանք աղավաղված են և ոչ ճշգրիտ: Եթե երեխայի մոտ կա արտահայտված զգայական անբավարարվածություն, ապա նա ամեն կերպ կձգտի ստանալ մի շարք զգացողություններ, որպեսզի դրանք փոխհատուցվեն՝ համառորեն թխկթխկացնելով խաղալիքները, օրորվելով և այլն: Դիդակտիկ պարապմունքները, սեղանի շուրջ նստելը, խաղաքարտերի կամ նկարների օգտագործումը չեն կարող գրավել նմանատիպ երեխայի ուշադրությունը. նա կսկսի խուսափել դրանից: Եթե ծնողները բարկացած ապտակեն նրան, հնարավոր է նաև, որ երեխան գոհ լինի դրանից, քանի որ նրա մոտ վերջապես կհաջողվի ստանալ բավականին ուժեղ զգացողություններ, որոնք նա իսկապես կզգա:

Զգայական անբավարարության ժամանակ դուք կարող եք պինդ գրկել երեխային, «խաղալ» կամ կռվել նրա հետ, հանել հագուստը՝ փաթաթելով կոշտ բազմաշերտ ծածկոցով կամ բրդե վերմակով, կամ էլ ծածկել նրան բարձերով, որպեսզի նա ինքնուրույն դուրս գա դրանց տակից:

Հիմնականում նման խաղեր խաղում են տղաների հետ, սակայն դրանք օգտակար են նաև աղջիկների համար: Այդպիսի խաղերի ժամանակ շատ կարևոր է, որ բոլորին հաճելի լինի, մեծահասակներն իրենց ավելի էմոցիոնալ պահեն՝  օգնելով երեխաներին համեմատել և գնահատել ստացված զգացողությունները:

Շատ արդյունավետ է բոլոր երեխաների հետ «կեղտոտ խաղեր» խաղալը: Նմանատիպ խաղերն իրենց մեջ ներառում են ավազի և ջրի, ալյուրի և ջրի, խմորի, պլաստիլինի, կավի, ներկերի և սափրվելու փրփրուրի օգտագործումը: Լավ է, եթե երեխան ստանում է մի շարք տարբեր զգացողություններ այդ նյութերի հետ խաղալու ժամանակ ոչ միայն վրձինի օգնությամբ, այլ նաև ամբողջ մարմնով: Կարելի է լողանալուց առաջ նրա վրա ներկ կամ փրփուր քսել՝ կանգնեցնելով հայելու առաջ և տալով երեխային բարձիկ, որպեսզի նա ինքնուրույն փորձի մաքրել դա:

Ամռանը լավ եղանակին փորձեք հետևել, որ երեխան խաղա և վազվզի ավազների և կանաչների մեջ, ավազից, կավից, քարերից և ճյուղերից դղյակ կառուցի: Մի՛ վախեցեք, որ երեխան կկեղտոտվի: Եթե երեխան հրաժարվում է նման խաղերից, ապա շատ հնարավոր է, որ դուք ինքներդ պետք է նրան օրինակ ծառայեք:

 

Տ․ Դ․ Մեդվեդևա «Դաունի   համախտանիշով   երեխաների   ճանաչողական գործունեության զարգացումը»

Ռուսերենից թարգմանեցին ՝       Գրիգորյան Անի

                                                           Գրիգորյան Վալյա

 

Թողնել մեկնաբանություն

Your email address will not be published.