Բոլոր այն առաջադրանքները, որոնք տրվում են երեխաներին պարապմունքների ժամանակ, բաժանվում են 4 բլոկների՝ ըստ իրենց բարդության: Յուրաքանչյուր բլոկում ընդգրկված են ուսուցման տարբեր մասերից առաջադրանքներ, որոնք միաժամանակ կարող են հանձնարարվել երեխաներին: Յուրաքանչյուր բլոկի առաջադրանքները համակցվում են գնահատման աղյուսակի հետ, որտեղ տրված է առաջադրանքի ցանկը, որոնց յուրացումը անհրաժեշտ է հաջորդ մակարդակին անցնելու համար (տես հավելված 1): Ուսուցման ընթացքում երեխային կարելի է առաջարկել ոչ միայն առաջադրանքներ, որոնք առկա են աղյուսակում, այլ նաև նմանատիպ առաջադրանքներ այլ նյութի հիման վրա, որոնք ուղղված են այդ նույն հմտությունների զարգացմանը, առօրյա կյանքում դրանց առկայությանը և երեխայի ինքնուրույն գործունեությանը:
Յուրաքանչյուր բլոկի սկզբում բերված է մի աղյուսակ (նմանատիպ աղյուսակներ բերված են նաև հավելված 1-ում), որը դուք կարող եք լրացնել երեխայի հետ պարապմունքի ընթացքում: Երբ երեխան կատարում է առաջադրանքը, ուշադիր եղեք, թե ինչպիսի օգնություն եք ցուցաբերում երեխային:
«Գնահատման» սյունակում կարելի է օգտագործել հետևյալ նշանները՝
+ երեխան ինքնուրույն է կատարել առաջադրանքը,
+\- երեխան կատարում է առաջադրանքը մի փոքր օգնության դեպքում: Դուք նրան տալիս եք լրացուցիչ հրահանգներ, օգնելով նրան կենտրոնանալ այդ պահին կարևոր գործողության կամ կարևոր մանրամասների վրա,
-\+ երեխան կատարում է առաջադրանքը զգալի օգնության դեպքում: Դուք օգնում եք երեխային, բռնելով նրա ձեռքը և իր փոխարեն կատարելով առաջադրանքի մի մասը:
– առաջադրանքը չի կատարվել նույնիսկ առաջարկված օգնության դեպքում
Հետևելով, թե ինչպես են յուրաքանչյուր պարապմունքից հետո աղյուսակում ավելանում +-ները, դուք կարող եք հստակ համոզվել ձեր երեխայի հաջողության մեջ:
Տ․ Դ․ Մեդվեդևա «Դաունի համախտանիշով երեխաների ճանաչողական գործունեության զարգացումը»
Ռուսերենից թարգմանեցին ՝ Գրիգորյան Անի
Գրիգորյան Վալյա