Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Անձնուրացության և ինքնազոհության մասին

Պատկերացում կա, որ Դաունի համախտանիշ ունեցող երեխան ծնողներից անձնուրացություն է պահաջում: Դա շատ հստակ երևում է հաճախ հնչող «խաչ քաշել ամբողջ կյանքի վրա», կամ «կյանքդ կանցնի, մինչև մեծացնես» և նմանատիպ այլ արտահայտություններում: Նման խոսքեր լսելիս՝ անկախ քո կամքից անհույս դատապարտվածի զգացողություն է առաջանում: Փորձենք պատկերացնել, որ ինչ-որ մեկի, կամ ինչ-որ բանի համար ստիպված ենք հրաժարվել մեր բոլոր նախասիրություններից և հիմնովին փոխել մեր կյանքը. դա իսկապես վախեցնում է: Բայց հարցն էլ հենց այն է, որ ոչ մի երեխայի համար, այդ թվում նաև Դաունի համախտանիշ ունեցող, պետք չէ, որպեսզի ծնողները իրենց զոհաբերեն:

Ինչպես հայտնի է, զոհաբերություն արվում է ինչ-որ բանի համար, ծնող-երեխա հարաբերությունների դեպքում՝ երեխայի կյանքի համար: Այստեղ կարելի է տեսնել ենթատեքստ. «Ես իմ կյանքը չեմ ապրում, ես ապրում եմ քեզ համար»: Ի դեպ՝ յուրաքանչյուր երեխայի անհրաժեշտ է այնքան հոգատարություն, որքան պետք է տվյալ տարիքում՝ ո՛չ ավել, ո՛չ պակաս: Ֆիզիկական, զգացական և սոցիալական հասունացման տարբեր շրջաններում երեխան պարզապես չի կարող առանց մեծահասակի աջակցության մնալ. վերջինս պետք է լինի: Այս հարցում Դաունի համախտանիշ ունեցող երեխաներն էլ բացառություն չեն: Ինչո՞ւ նրանց փոխարեն անել մի բան, ինչն իրենք էլ կարող են անել, թեկուզ մի փոքր դանդաղ և ոչ այնքան վարժ: Սա մեզ հիշեցնում է մայրիկներից մեկի խոսքը. «Ես հարգանքով եմ լցվում իմ երեխայի հանդեպ, տեսնելով, թե նա ինչպիսի համառությամբ և ջանասիրությամբ է անում ամեն ինչ»: Մեր կողմից կարող ենք ավելացնել, որ դա ոչ միայն հարգանքն է, այլև հպարտությունը, ուրախությունը և վստահությունը:

 

Կիրտոկի Ա. Ե., Ռոստովա Ն. Վ.

«Երեխան ծնվել է Դաունի համախտանիշով. հոգեբանի զրույցներ»

Ռուսերենից թարգմանեց Մարգարիտ Զիրեցյանը

Թողնել մեկնաբանություն

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *