Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Առարկայի կայունության մասին պատկերացման և «միանման» հասկացության վրա հիմնված առաջադրանքներ:

 

Բաժին Բաժնի բովանդակություն Առաջարկվող առաջադրանքներ Գնահատական
Ուշադրություն և հիշողություն Առարկայի կայունության մասին պատկերացումը:

 

Գտնել երեխայի աչքից պահված 1 կամ 2 առարկա:
Չափս,

Ձև,

Գույն

«Միանման» հասկացության ձևավորումը: Ընտրել նմանատիպ նկարների կամ նկարներով լոտոյի  հավաքածու:

 

 

Դասակարգում՝ ըստ նմուշի

Դասակարգում՝ ըստ չափսի: Տեղադրել մեծ և փոքր շրջանները երկու արկղերի մեջ:

 

Դասակարգում՝ ըստ ձևի: Տեղադրել եռանկյունները և քառակուսիները երկու արկղի մեջ:

 

Դասակարգում՝ ըստ գույնի: Տեղադրել երկու ծաղկի մասերը երկու արկղի մեջ:

 

Կառուցողական գործունեություն Կառուցում՝ ըստ կոշտ սխեմայի: Օգտագործել Սեգենի տախտակը (3-4 ձևով):

 

Կառուցում՝ ըստ նմուշի: Աղյուսներից պատրաստել կառույց, որտեղ բոլոր աղյուսները դասավորված են հավասարապես (ճանապարհները, ցանկապատները և այլն):

 

Առանձին մասերից ամբողջական ստանալը: Նկարի երկու մասերը միացնել իրար՝ հիմք ընդունելով բովանդակության վերլուծությունը:

 

Հաշվի ուսուցում «Մեկ» հասկացության ձևավորումը:

 

Խնդրանքով խմբից վերցնել 1 առարկա:
Խաղային գործունեություն Խաղալիքի հետ ֆունկցիոնալ գործողությունների ինքնուրույն կատարումը: Ինքնուրույն խաղալ «զարգացող կենտրոն»-ի հետ, գլորել մեքենան, մետաղադրամը նետել խնայատուփի մեջ և այլն:

 

Առանձին սյուժետային խաղերի իրագործումը մեծահասակի ղեկավարությամբ:

 

Խնդրանքով կերակրել կամ քնեցնել տիկնիկին:

 

Ուշադրություն և հիշողություն

  • Առարկայի կայունության մասին պատկերացում

Նյութեր՝ փոքր խաղալիքներ և բաժակներ, որոնց տակ կարելի է պահել ինչ-որ առարկա: Քարտերի հավաքածու «Խաղալիքներ» թեմայի նկարներով:

Փոքր տարիքի երեխաները հաճախ համոզված չեն, որ այն առարկաները, որոնք նրանք այդ պահին տեսնում են, միշտ գոյություն ունեն: Նախքան այդ բաժնի ավելի բարդ առաջադրանքներին ացնելը, համոզվեք, որ ձեր երեխայի մոտ ձևավորվել է առարկայի կայունության մասին պատկերացումը, այսինքն՝ նա իսկապես փնտրում է այն խաղալիքը, որը դուք պահեցիք նրա աչքի առաջ հենց այն տեղում, որտեղ այն դրված էր:

Դրանից հետո կարող եք նրա աչքի առաջ պահել երկու կամ երեք ծանոթ խաղալիք՝ ծածկելով դրանք բաժակներով կամ էլ պահելով դրանք ափի մեջ և հարցնելով՝ «Որտե՞ղ է շունը» կամ «Որտե՞ղ է մեքենան» և այլն: Երբ փոքրիկն արդեն սովորի գտնել խաղալիքները, կարելի է տալ նրան նմանատիպ այլ առաջադրանք՝ այս անգամ օգտագործելով քարտերը:

Երեխայի հետ նայեք և անվանեք երկու-երեք նկար քարտերի վրա՝ օգտագործելով համապատասխան ժեստեր, այնուհետև շրջեք դրանք նրա աչքի առաջ և հարցրեք, օրինակ՝ «Որտե՞ղ է գնդակը»: երեխան պետք է բացի անհրաժեշտ քարտը:

 

Չափսը, ձևը, գույնը: Դասակարգում՝ ըստ նմուշի

  • «Միանման» հասկացության ձևավորումը

Նյութեր՝ մի զույգ քարտեր, որոնց վրա պատկերված են պարզ և հստակ պատկերներ հետևյալ թեմաներով՝ «Խաղալիքներ», «Հագուստ», «Կահույք». Ինչպես նաև քարտերով լոտո, որի վրա պատկերված է նույն թեմաներով 4-ից 6 նկար:

Երեխայի դիմաց դրեք հասարակ նկարներով 2-3 քարտ՝ դրանցից ոմանք թողնելով ձեզ մոտ: Սկզբում ցույց տվեք նրան, ինչպես նույն նկարով քարտերը դնել իրար վրա: Այնուհետև ցույց տվեք և անվանեք ձեր քարտերից մեկը, տվեք երեխային և հարցրեք, թե որտեղ է միանման քարտը (կարելի է օգտագործել «միանման» ժեստը, երբ ցուցամատները գտնվում են զուգահեռ վիճակում): Երեխան պետք է գտնի դրա նմանը իր դիմաց գտնվող 2-3 նկարներից և դրա վրա դնի ձեր տված նկարը: Սկզբում խաղի համար կարող եք օգտագործել զույգ քարտերի հավաքածու, իսկ հետո կարելի է նաև կիրառել 4-6 նկար պարունակող քարտերով լոտո:

Երբ երեխան սովորի իրար վրա դնել միանման նկարները, կարող եք նրա հետ ամբողջ ընտանիքով լոտո խաղալ:

Կարելի է նաև երեխային խնդրել առանձնացնել գուլպայի զույգերը (միայն այն դեպքում, երբ դրանք էապես տարբերվում են իրարից) և այլն:

 

  • Դասակարգում՝ ըստ արտաքինի

Նյութեր՝ սոճու կոների և շագանակների հավաքածու (մոտավորապես 20 հատ), 2 արկղ:

Որպեսզի երեխայի մոտ ձևավորվեն դասակարգման մասին որոշակի պատկերացումներ, սկզբում պետք է առաջարկել այնպիսի առարկաներ, որոնց էապես կարելի է տարբերել ոչ միայն իրենց արտաքինով, այլ նաև դրանք շոշափելով, օրինակ՝ սոճու կոներ և կաշտաններ: Երեխայի դիմաց դրեք երկու արկղ՝ դրանցից մեկի մեջ որպես նմուշ դնելով կաշտանը, իսկ մյուսի մեջ՝ կոնը: Այնուհետև տվեք երեխային մի կաշտան և խնդրեք նրան դնել այն համապատասխան արկղի մեջ՝ ընդգծելով, որ նույն, այսինքն «միանման» առարկաները պետք է գտնվեն մի արկղում: Օրինակ՝ «Կոնը: Որտե՞ղ են դրա նմանները: Դիր այդտեղ»՝ օգտագործելով «միանման » ժեստը: Հետագայում կարելի է երեխային առաջարկել բոլոր կոներն ու կաշտանները միանգամից՝ խնդրելով դասավորել դրանք երկու արկղի մեջ:

Ըստ արտաքինի դասակարգման ուսուցման համար կարելի է օգտագործել նաև մատիտներ, կոճակներ, կծիկներ և այլ նյութեր: Երեխային առաջարկեք դնել պատառաքաղերն ու գդալները սեղանի սպասքի համար նախատեսված դարակի առանձին մասերում, խնձորները դնել մի արկղի մեջ, իսկ սոխը՝ մյուս, կամ լվացքից հետո դասավորել ներքնազգեստն ու գուլպաները և այլն: Այն բանից հետո, երբ երեխան յուրացնի դասակարգում հասկացությունը, կարելի է անցում կատարել դեպի դասակարգում՝ ըստ չափսի, ձևի և գույնի:

 

  • Դասակարգում՝ ըստ չափսի

Նյութեր՝ տարբեր գույների շրջանակների հավաքածու (մեծ և փոքր) և 2 արկղ: Նմանատիպ հավաքածու կարելի է ստանալ ստվարաթղթից:

Սկզբում օգտագործեք շրջանակների միայն մի գույնը: Երեխայի դիմաց դրեք երկու արկղ: Դրանցից մեկի մեջ դրեք փոքր շրջանակը, իսկ մյուսի մեջ՝ մեծը: Հատ առ հատ ցույց տվեք երեխային շրջանակները՝ բարձրաձայն անվանելով դրանց չափսը, և խնդրեք նրան դնել շրջանակները համապատասխան արկղի մեջ՝ ընդգծելով, որ նույն, այսինքն «միանման» առարկաները պետք է գտնվեն նույն արկղում: Օրինակ՝ «Սա մեծն է: Որտե՞ղ են մեծերը: Որտե՞ղ են դրա նմանները»: Ավելի լավ հասկանալու համար կարելի է օգտագործել «մեծ» և «փոքր» ժեստերը, ինչպես նաև «միանման» ժեստը:

Երբ երեխան սովորի ճիշտ դնել շրջանակները նմուշի վրա, նրան առաջարկեք տարբեր գույների շրջանակներ: Առաջադրանքը հանձնարարվում է այնպես, ինչպես նույն գույնի շրջանակների դեպքում: Հաջորդ փուլում երեխային կարելի է առաջարկել 10 շրջանակ և խնդրել դասավորել դրանք 2 արկղի մեջ՝ նմուշի հիման վրա: Կարելի է նաև երեխային խնդրել դասավորել մեծ և փոքր գդալները սեղանի սպասքի համար նախատեսված արկղում կամ առանձնացնել մեծ (հայրիկի) և փոքր (երեխայի) գուլպաները:

 

  • Դասակարգում՝ ըստ ձևի

Նյութեր՝ երկրաչափական պատկերների հավաքածու, որոնք ներառում են տարբեր գույների միանման եռանկյուններ, շրջաններ, քառակուսիներ և 2 արկղ: Երկրաչափական պատկերների նման հավաքածու կարելի է ստանալ հաստ ստվարաթղթից՝ (կարող եք օգտագործել փաթեթավորման համար նախատեսված ծալքավոր ստվարաթուղթ) այն սոսնձելով գունավոր թղթին:

Սկզբում պետք է օգտագործել նույն գույնի պատկերներ: Երեխայի դիմաց դրեք երկու արկղ՝ դրանցից յուրաքանչյուրի մեջ դնելով մեկական նմուշ: Օրինակ՝ մեկի մեջ քառակուսի, իսկ մյուսի մեջ՝ կլոր:  Բարձրաձայն անվանելով երեխային ցույց տվեք պատկերը և խնդրեք նրան տեղադրել այն համապատասխան արկղի մեջ՝ ընդգծելով, որ նույն, այսինքն «միանման» պատկերները պետք է գտնվեն նույն արկղում:

Երբ երեխան սովորի ճիշտ դնել պատկերները նմուշի վրա, նրան կարելի է առաջարկել տարբեր գույների պատկերներ: Առաջադրանքը հանձնարարվում է այնպես, ինչպես նույն գույնի պատկերների դեպքում: Հաջորդ փուլում երեխային կարելի է առաջարկել 10 պատկեր և խնդրել դասավորել դրանք 2 արկղի մեջ՝ ըստ նմուշի: Երեխայի սովորելուն զուգընթաց կարելի է նրան առաջարկել նաև երեք տեսակի պատկեր և երեք արկղ դասակարգման համար:

Կարելի է նաև խաղալ, օրինակ՝ արջուկը սիրում է միայն կլոր բլիթներ, շունը՝ միայն եռանկյուն և այլն:

 

  • Դասակարգում՝ ըստ գույնի

Նյութեր՝ խոշոր խճանկարի հավաքածու 4 հիմնական գույնով (կարմիր, կապույտ, կանաչ և դեղին) և երկու արկղ:

Ուսուցման այս փուլում օգտագործվում են 4 հիմնական գույն՝ կարմիր, դեղին, կանաչ և կապույտ: Վերցրեք երկու տարբեր գույնի խճանկար և որպես նմուշ դրանցից յուրաքանչյուրը տեղադրեք մի արկղի մեջ: Հատ առ հատ ցույց տվեք երեխային խճանկարի մասերը՝ բարձրաձայն անվանելով դրանց գույները և խնդրեք երեխային դնել այն համապատասխան արկղի մեջ: Օրինակ՝ «Սա դեղին է: Որտե՞ղ են դեղինները: Որտե՞ղ են դրա նմանները: Դիր այդտեղ»: Հետագայում երեխային կարելի է առաջարկել 2 գույնի 10 խճանկար և խնդրել տեղադրել դրանք 2 արկղի մեջ՝ըստ նմուշի: Երեխայի սովորելուն զուգընթաց դասակարգման համար կարելի է նրան առաջարկել նաև երեք, այնուհետև չորս գույն:

Առօրյա կյանքում օգտագործեք գույների անունները: Օրինակ՝ «Այս շապիկը կապույտ է, վերցրու նմանատիպ կապույտ գուլպաներ» և այլն: Խաղի ժամանակ երեխային խնդրեք տիկնիկի համար ընտրել ափսեի գույնին համապատասխան բաժակ, զինվորիկներին բաժանել 2 խմբի, նապաստակի համար տուն կառուցել դեղին, իսկ արջուկի համար՝ կապույտ խորանարդներից (ցույց տվեք երեխային խորանարդների նմուշները) և այլն:

 

 

Կառուցողական գործունեություն

  • Կառուցում՝ ըստ կոշտ սխեմայի: Տեսողական և շարժողական հմտությունների համահունչ զարգացում

Նյութեր՝ 4-6 ներդիրներով տախտակ (Սեգենի տախտակ): Ներդիրները պետք է ունենան հարմար բռնակներ:

Երեխայի դիմաց դրեք Սեգենի տախտակը և նրա հետ միասին դուրս հանեք բոլոր ներդիրները: Այնուհետև հատ առ հատ երեխային տվեք ներդիրները և խնդրեք դնել դրանք իրենց տեղերում: Աջակցեք նմուշի կիրառման մեթոդին՝ «Այդտեղ չի համապատասխանում: Փորձիր դնել ա՜յ այստեղ»: Եթե երեխան հանդիպում է զգալի դժվարության, առաջին անգամի համար կարելի է փակել անցքերի մի մասը՝ թույլ տալով երեխային ընտրել համապատասխան անցքը 2-ի միջից: Աստիճանաբար զարգանում են տեսողական մի շարք հմտություններ, և երեխան սովորում է դնել ներդիրներն իրենց համապատասխան տեղերում գործնականորեն առանց անցքերին դիպչելու: Այդ դեպքում կարելի է նաև երեխային առաջարկել բոլոր ներդիրները  և խնդրել դասավորել դրանք իրենց տեղերում:

Սեգենի տախտակի փոխարեն կարելի է ինքնուրույն կոշիկի արկղից «փոստարկղ» պատրաստել: Կափարիչի վրա բացեք քառակուսի և կլոր մի քանի անցք, որտեղ երեխան կարող է գցել կլորներ և խորանարդներ: Հաջորդ առաջադրանքը, որը կարող եք հանձնարարել երեխային, «խնայատուփն» է: Խնայատուփ կարելի է պատրաստել մետաղյա բանկայի պլաստիկ կափարիչի վրա անցք բացելով: Եթե խաղի ժամանակ աստիճանաբար շրջենք խնայատուփը՝ փոխելով անցքի դիրքը, երեխան ստիպված կլինի շրջել մետաղադրամը համապատասխան ուղղությամբ՝ զարգացնելով տեսողական և շարժողական հմտությունների համահունչ լինելը և մարզելով դաստակի պտույտը:

 

 

 

  • Կառուցում՝ ըստ նմուշի

Նյութեր՝ փայտե աղյուսների հավաքածու (10 հատ)

Սկսեք աղյուսներից կառուցել ճանապարհներ և աշտարակներ: Եթե աղյուսները գտնվում են ուղղահայաց դիրքում, ապա դրանցից կարելի է բարձր ցանկապատներ կառուցել, իսկ ցածր ցանկապատների կառուցման համար կարող եք օգտագործել երկայնքով դրված աղյուսները (տես Հավելված 2): 3-4 աղյուսից նմուշ պատրաստեք: Ձեր նմուշում բոլոր աղյուսները պետք է բաշխված լինեն հավասարապես: Այնուհետև հատ առ հատ երեխային տվեք աղյուսները և առաջարկեք նրան շարունակել ճանապարհի կամ ցանկապատի կառուցումը: Եթե նրա մոտ ինչ-որ բան չի ստացվում, կարող եք ցույց տալ ինչպես եք դուք շարում աղյուսները: Եթե դա բավական չէ, ապա կարելի է անցում կատարել համատեղ գործողությունների և օգնել երեխային շարել մի քանի աղյուս՝ ձեր ձեռքի մեջ վերցնելով երեխայի ձեռքը, այնուհետև խնդրել նրան ինքնուրույն ավարտին հասցնել սկսած առաջադրանքը: Կառուցողական աշխատանքի ավարտից հետո անպայման պետք է բեմադրել ինչ-որ խաղ: Երեխային կարող եք առաջարկել 2 մատով անցնել այդ ճանապարհով, ցույց տալ այնտեղ փոքրիկ մեքենան, ցանկապատի հետևում կարող եք պահել փոքրիկ խաղալիք, քանդել աշտարակը և այլն: Աղյուսներով կառուցումը կարելի է նաև օգտագործել խաղի ժամանակ, երբ երեխան կառուցում է ճանապարհներ և ցանկապատներ, իսկ մեծահասակը համալրում է դրանք ավելի բարդ հրահանգներով՝ ներառելով բոլոր կառույցները սյուժետային խաղի մեջ: Աղյուսների փոխարեն կարող եք օգտագործել ձայներիզներ կամ մանկական սննդի փաթեթներ:

 

  • Առանձին մասերից ամբողջական ստանալը

Նյութեր՝ 2 մասից բաղկացած մասնատված նկարների հավաքածու: Նկարները պետք է մասնատված լինեն տարբեր ուղղություններով: Այդպիսի հավաքածու կարող եք նաև ինքներդ պատրաստել՝ սոսնձելով պարզ բովանդակությամբ մի քանի վառ նկար հաստ ստվարաթղթի վրա և դրանցից յուրաքանչյուրը ստվարաթղթի դանակի օգնությամբ կոր գծերով բաժանելով 2 մասի այնպես, որ անհրաժեշտություն առաջանա համեմատել նկարի իմաստային մասերը: Կարելի է նաև նորաձևության ամսագրերից այնպիսի լուսանկարներ օգտագործել, որտեղ պատկերված է մարդու կազմվածքը:

Ցույց տվեք երեխային մասնատված նկարը և նրա հետ քննարկեք, թե ինչ է պատկերված նկարում, խնդրեք նրան ցույց տալ տարբեր մանրամասներ: Օրինակ՝ «Սա արջուկ է: Որտե՞ղ է արջուկի գլուխը: Որտե՞ղ է փորիկը: Որտե՞ղ են թաթերը: Արի շոշափենք արջուկին: Արջուկն անվնաս է»: Այնուհետև տարածեք նկարի մասերը և առաջարկեք երեխային նորից հավաքել դրանք: Երբ երեխան արդեն սովորի անել դա, բարդացրեք առաջադրանքը: Այժմ խառնեք նկարի մասերն այնպես, որ հավաքելիս երեխան ստիպված լինի շուռ տալ դրանք: Օգնեք նրան ուշադրություն դարձնել նկարի բովանդակության և իմաստային մասերի համեմատության վրա: Օրինակ՝ «Գնդակի մի մասն այստեղ է: Մյուս մասն ա՜յ այնտեղ: Միացրու դրանք»: Երբ երեխան միացնի նկարի մասերը, համոզվեք, որ նկարն ամբողջական է և դրա համար գովեք երեխային:

 

Հաշվի ուսուցում

  • «Մեկ» հասկացության ձևավորումը

Նյութեր՝ «բանջարեղեններ և մրգեր» թեմայով հաշվիչ նյութերի հավաքածու, տիկնիկ և ափսե:

Երեխան պետք է սովորի մեծահասակի խնդրանքով վերցնել նրա կողմից առաջարկված մի քանի առարկաներից մեկը՝ ասելով «մեկ» կամ օգտագործելով համապատասխան «մեկ» ժեստը (ցույց տալով մի մատը):

Տիկնիկի դիմաց դրեք ափսեն և հաշվիչ նյութերի հավաքածուից առանձնացրեք երեք-չորս «լոլիկ»: Տիկնիկի անունից խնդրեք՝ «Տուր ինձ մի լոլիկ»՝ միաժամանակ ցույց տալով «մեկ» ժեստը: Երեխան ափսեի մեջ կդնի մի լոլիկ: Ցույց տվեք նրան ափսեի միջի լոլիկը և հարցրեք՝ «Քանի՞ լոլիկ կա ափսեում»: Երեխան կպատասխանի «մեկ» կամ կօգտագործի «մեկ» ժեստը: Կարող եք խնդրել երեխային ցույց տալ «մեկ» ժեստը՝ մատնացույց անելով լոլիկը, ինչը լրացուցիչ կերպով կօգնի նրան համեմատել ժեստը և առարկայի քանակը: Այնուհետև խնդրեք երեխային լոլիկով կերակրել տիկնիկին: Թող որ նա, օրինակ, ասի՝ «Շնորհակալություն, շատ համեղ է»: Իսկ հիմա հավաքեք բոլոր լոլիկները և բերեք երեք-չորս խնձոր: Խաղը կրկնվում է:

Առօրյա խոսքի մեջ սկսեք օգտագործել «մեկ» հասկացությունը՝ ասելով. «Վերցրու մի գդալ, մի կոնֆետ, տուր ինձ մի բլիթ»՝ ձեր խոսքն ուղեկցելով «մեկ» ժեստով: «Մեկ» բառի օգտագործումը մեծամասամբ արհեստական բնույթ է կրում, բայց և այնպես օգտակար է օգտագործել այն առօրյա խեսքում:

Խաղային գործունեություն

  • Ֆունկցիոնալ գործողությունների ինքնուրույն իրականացումը խաղալիքի օգնությամբ

Նյութեր՝ «Տպավորություն գործող» խաղալիքներ, «Զարգացող կենտրոն»:

Փոքրիկ երեխան աստիճանաբար սովորում է  խաղալիքների հետ ֆունկցիոնալ գործողություններ կատարել, այսինքն՝ գլորել գնդակը, վարել մեքենան կամ խաղալ «տպավորություն գործող» խաղալիքներով: Այդպիսի խաղալիք է օրինակ՝ «զարգացող կենտրոնը»,  որտեղ ի պատասխան երեխայի պարզ գործողությունների առաջանում են բավականին վառ տպավորություններ, որոնք շատ օգտակար են, քանի որ օգնում են երեխային հասկանալ, որ նրա գործողությունը հանգում է ինչ-որ արդյունքի և որպեսզի ստացվի այդ արդյունքը, պետք է ավարտին հասցնել գործողությունը: Այդ իսկ պատճառով երեխան գիտակցում է, որ գոյություն ունի սեփական գործողությունների նշանակություն, ինչպես նաև պատճառահետևանքային կապ գործողության և դրա արդյունքի միջև:

Երեխային ներգրավվեք ֆունկցիոնալ խաղալիքներով խաղերի մեջ՝ ցույց տալով, թե ինչպես կարելի է դրանք օգտագործել: Օրինակ՝ շատ օգտակար են «զարգացող կենտրոն» ունեցող խաղերը, որոնք իրագործվում են տախտակների օգնությամբ, որտեղ կոճակի սեղմումի կամ բռնակի պտույտի հետևամքով բացվում են դռները, շարժվում են կերպարները կամ էլ դրանք առաջացնում են ձայնային ազդեցություն:

  • Առանձին սյուժետային խաղերի գործողությունների իրականացումը մեծահասակի ղեկավարությամբ

Նյութեր՝ տիկնիկ, նրա համար նախատեսված կահույք, սպասք, բեռնատար մեքենա, խորանարդներ (տիկնիկներն ու մեքենաները պետք են և՛ տղաներին, և՛ աղջիկներին):

Երեխայի հետ սյուժետային խաղեր խաղացեք: Ցույց տվեք նրան, թե ինչպես պետք է կերակրել և քնեցնել տիկնիկին: Եթե դա բավարար չէ, կերակրեք տիկնիկին միասին: Ուսուցումը պետք է սկսել կարճ և հասկանալի բովանդակությունից: Երեխան կերավ՝ կերակրեք նաև տիկնիկին, երեխան պառկեց քնելու՝ քնեցրեք տիկնիկին: Փորձեք խաղի մեջ վերարտադրել այն, ինչ ձեր երեխան անում է առօրյա կյանքում: Երեխաներին հատկապես դուր է գալիս տիկնիկին գիշերանոթին նստեցնելը: Երբեմն երեխաներին սկսում են դուր չգալ տիկնիկները: Տիկնիկների փոխարեն կարող եք օգտագործել թավշյա խաղալիքներ:

 

Տ․ Դ․ Մեդվեդևա «Դաունի   համախտանիշով   երեխաների   ճանաչողական գործունեության զարգացումը»

Ռուսերենից թարգմանեցին ՝       Գրիգորյան Անի

                                                           Գրիգորյան Վալյա

 

 

 

Թողնել մեկնաբանություն

Your email address will not be published.