Սիրելի՛ բարեպաշտ քրիստոնյաներ, Շնորհավորում եմ ամենքիս ամենափառավոր, ամենասիրելի և ամենաօրհնյալ տոնի կապակցությամբ, որ այսօր նշում է Հայաստան Աշխարհն ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ ազդարարելով կյանքի հաղթանակը մահվան նկատմամբ: «Քրիստոս հարյավ ի մեռելոց»,- նվիրական ուրախությամբ փրկչական լուրն է իր զավակներին ավետում Մայր Եկեղեցին, որի սրբազան թրթիռները գարնանային ջինջ օդում տարածվելով՝ թռչում-հասնում
