Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Սոցիալական աջակցություն

«Ուր ձեր գանձերն են, այնտեղ էլ կլինի ձեր սիրտը»

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնի հետ համատեղ, շարունակում է իր սոցիալական ծրագրերը՝ աջակցելով Դաունի համախտանիշ ունեցող երեխաներին: Նոյեմբերի 14-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Դաունի համախտանիշ ունեցող Հարությունյան Գրետային (16 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄն դոլար), որ տրամադրել էին

Ավելին

Աստված այնտեղ է, ուր սեր և զոհողություն կա

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնի հետ համատեղ, սոցիալական ծրագրերի շրջանակներում, աջակցում է Դաունի համախտանիշ ունեցող երեխաներին: Նոյեմբերի 12-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Դաունի համախտանիշ ունեցող Կիրակոսյան Հեղինեին (16 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր

Ավելին

Մեծագույն արվեստը հոգու սրբությանը հասնելն է

Ըստ Տիրոջ հորդորի՝ քրիստոնյան ամեն օր պետք է ձգտի կատարելության. «Կատարյա՛լ եղեք դուք, ինչպես ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթ. 5:48): Եկեղեցու հայրերն այս մասին ասում են, որ մարդն ամենուր՝ թե՛ ընտանիքում, թե՛ աշխատանքային, ընկերային և այլ միջավայրերում, կարող է հասնել սրբության ու կատարելության և կարող է հասնել խոնարհության, համբերության

Ավելին

«Ուր ձեր գանձն է, այնտեղ և ձեր սրտերը կլինեն»

Օգոստոսի 29-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն այցելեց Մարտիրոսյան ընտանիքին: Մարտիրոսյան ընտանիքում մեծանում է Դաունի համախտանիշ ունեցող արև աղջնակը՝ երկուսուկեսամյա Ռոզին: Փոքրիկը սրտի արատով է ծնվել և մեկ տարի առաջ սրտի վիրահատություն է տարել: Ռոզիի մայրիկը՝ Շահվալադյան Անահիտն (40 տ.), ասաց, որ երեխան սրտի վիրահատությունից

Ավելին

Արև Էլիզան մեծանում է իր ընտանիքում

Հունիսի 20-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն այցելեց Ավետիսյան ընտանիքին, ուր մեծանում է Դաունի համախտանիշ ունեցող արև աղջնակը՝ ութամյա Էլիզան: Տեր Գրիգորի հետ ընտանիքին էին այցելել Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը և Դաունի համախտանիշ ունեցող 23-ամյա Արթուրի մայրը՝ տիկին Աղավնին:

Ավելին

Եկեղեցին զորեղ է իր անդամներով

Եկեղեցական օրացույցում տոները և պահոց օրերը հաջորդում են իրար ողջ տարվա ընթացքում: Տարվա ուղիղ կեսը պահքի օրեր են, որ քրիստոնյային ուղղորդում են օրհնաբեր ապաշխարությամբ վարելու աստվածապարգև կյանքը: Ս. Հովհան Ոսկեբերանի խոսքերով ինչպես թռչունը չի կարող թռչել առանց թևերի, այնպես էլ հնարավոր չէ պահք պահել առանց այս երկու թևերի՝ աղոթքի և

Ավելին

«Ով բարիք է հատուցում, պիտի հիշվի հետագայում»

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, շարունակում է սոցիալական ծրագրերի իր շարքը: Հունիսի 8-ին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը այցելեց Նուբարաշեն Ա-7 տարածքի 13 հողակտորում բնակվող Սարգսյան կարիքավոր ընտանիքին: Ընտանիքի հայրը՝ Արցախյան հերոսամարտի մասնակից Սարգսյան Մանվելը, մահացել է քսանմեկ տարի առաջ:

Ավելին

«Բավական չէ լինել, պետք է ճառագայթել»

Հունիսի 6-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Մկրտչյան Հասմիկին (32 տ.) հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տրամադրել էր համայնքի անդամ Արմեն Բաղդասարյանը: Հասմիկն իր ամուսնու և երկու որդիների հետ բնակվում է Նոր Խարբերդի 3-րդ փ. 82/11 հասցեում: Նրա զավակներից Կարապետը (6 տ.) ծնվել

Ավելին