Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Uncategorized @hy

Արև երեխաներն առաջին անգամ մասնակցեցին ոտնլվայի արարողությանը

Քրիստոսի հետևորդն, ընտրելով Քրիստոսի ուղենշած ուղին, ջանում է ուսանել Տիրոջ այն պատգամը, որ երջանկություն և հոգու բժշկություն է պարգևում. «Սովորեցե՛ք ինձնից, որ հեզ եմ և սրտով խոնարհ, և ձեզ համար հանգիստ պիտի գտնեք» (Մատթ. 11.29): Խոնարհության խորությունն ընկալելու համար Տերը մատնանշեց ուղին. Նմանվել Իրեն, որ հանուն մարդկության փրկության մարդացավ՝ ծնվելով

Ավելին

Ծաղկազարդի տոնի պատգամ

Մեծ ու մանուկ զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, Մանկան պարզությամբ և ջինջ ուրախությամբ լեցուն այս օրը՝ Ծաղկազարդի տոնին, սիրով շնորհավորում եմ բոլորիդ և գոհություն հայտնում բարեխնամ Աստծուն բոլոր մանուկների համար, որ աննկարագրելի սիրով ու ջերմությամբ են լցնում մեր՝ մեծերիս կյանքը: Երեխաներն Աստծու պարգևն են, Նրա անչափելի ողորմության դրսևորումն անկախ մեր

Ավելին

Ուխտագնացության շրջանակում արևները բաց դաս ունեցան

Սեպտեմբերի 26-ին «Արև-երեխաներ» ՀԿ-ի կենտրոնի ավագ խմբի սաները, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ և «Արև-երեխաներ» ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ և ամերիկաբնակ Աննա Բեգլարյանի հովանավորությամբ, ուխտի մեկնեցին Էջմիածնի Սուրբ Գայանե վանք: Հասնելով սրբավայր՝ արևներն ու նրանց ծնողները, Տեր Հոր գլխավորությամբ «Տերունական աղոթք»-ն ասացին, «Տեր ողորմեա»

Ավելին

Երբ երկրայինը գործածում ենք հանուն երկնայինի

“Armenische Sonne des Bodensees” հիմնադրամի աջակցությունն արև երեխաների ընտանիքներին Դեպի Երկինք տանող ճանապարհին քրիստոնյայի համար կարևոր է հետևել Տիրոջ պատվիրաններին, որոնցից մեկը պատգամում է՝ վաճառեցե՛ք ձեր ունեցվածքը և փողը ողորմության հատկացրեք (Ղուկ. 12:33): Ըստ հայրաբանության՝ Տերն այս խոսքով Իր հետևորդներից չի պահանջում աղքատանալ, քանի որ Իր հետևորդների մեջ կային նաև ունևոր

Ավելին

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյանի շնորհավորական խոսքը Սուրբ Հարության տոնի առթիվ

Սիրելի՛ բարեպաշտ քրիստոնյաներ, Շնորհավորում եմ ամենքիս ամենափառավոր, ամենասիրելի և ամենաօրհնյալ տոնի կապակցությամբ, որ այսօր նշում է Հայաստան Աշխարհն ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ ազդարարելով կյանքի հաղթանակը մահվան նկատմամբ: «Քրիստոս հարյավ ի մեռելոց»,- նվիրական ուրախությամբ փրկչական լուրն է իր զավակներին ավետում Մայր Եկեղեցին, որի սրբազան թրթիռները գարնանային ջինջ օդում տարածվելով՝ թռչում-հասնում

Ավելին

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյանի շնորհավորական խոսքն Ավետման տոնի առթիվ

Անգի՛ն մայրեր, հեզաշո՛ւք քույրեր, Որդիական երախտագիտությամբ և եղբայրական սիրով շնորհավորում եմ ձեզ Ամենասուրբ Աստվածածնի ավետման տոնի կապակցությամբ, որը մեր երկրում նշվում է նաև որպես Մայրության և գեղեցկության տոն: Երիցս երանելի եք դուք, որ երկնային շքեղաշուք Հարսի ու բարեխնամ Մոր աղախինները կոչվելու մեծ պատիվն ու շնորհն ունեք: Եվ երիցս երանելի ենք

Ավելին

Ծնողների 10 արտահայտություններ, որոնց պատճառով երեխաները բարդույթներով են մեծանում

Նույնիսկ հոգեբանությունից շատ հեռու կանգնած մարդիկ արդեն հասկացել են, թե որքան կապակցված են ցանկացած մարդու մանկությունն ու հասուն կյանքը։ Դա վերաբերում է կյանքի բոլոր ոլորտներին. անձնական երջանկությանը և մասնագիտական հաջողություններին, շրջապատի և ինքն իր հետ հարաբերություններ կառուցելուն։ Ձեր երեխաների հետ շփումներում ուշադիր եղեք բառեր ընտրելիս, հատկապես այն ժամանակ երբ ցանկանում

Ավելին

«Համակարգային սխալը». Դաունի համախտանիշով երեխաները խորհրդային հասարակությունում

Մարտի 21-ը Դաունի համախտանիշով մարդկանց համաշխարհային օրն է։ 1978 թվականին «Պրոգրես» ստեղծագործական ասոցիացիայի կողմից  նկարահանվել էր «Գենետիկան և մենք» 18 րոպեանոց վավերագրական ֆիլմը Դաունի համախտանիշով ծնված երեխայի մասին: Այդ իսկապես «պրոգրես» էր։ ԽՍՀՄ-ում քչերն էին լսել այդ համախտանիշի մասին՝ բացառությամբ մասնագետների, և չնչին տոկոսն էր իր աչքով տեսել Դաունի համախտանիշով

Ավելին

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյանի շնորհավորական խոսքը՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

Անգի՛ն մանուկներ, Մեծ սիրով շնորհավորում եմ ձեզ հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Դուք ձեր ընտանիքների գլխավոր զարդն ենք, ծնողների ուրախությունն ու հարստությունը: Դուք այն պայծառ արեգակն եք, որ ցրում եք ընտանեկան երկնակամարում կուտակված ամպերն ու ջերմություն պարգևում ձեր հարազատներին: Դուք Տիրոջ պարգևած անաղարտ պարզությունն եք, որում արտացոլվում է

Ավելին

Զրույցներ հոգեբանի հետ․ մաս 2-րդ

Նախորդ հոդվածում սկսեցինք խոսել այն հիմնական խնդիրների մասին, որոնցով ծնողները դիմում են հոգեբանի։ Այս հոդվածում շարունակում ենք ներկայացնել ամենից հաճախ տրվող հարցերը։ Կարդացեք՝ Ես և երեխաս․ զրույցներ հոգեբանի հետ․ մաս 1-ին «Ի՞նչ է կատարվում, երեք տարեկանի ճգնաժա՞մն է սկսվում։ Ինչպե՞ս վարվել երեխայի հետ։ Ինչպե՞ս սովորեցնել նրան ավելի հանգիստ արտահայտել հույզերը։»

Ավելին

12