Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Գրկե՞լ երեխային, թե՞ ոչ

Գոյություն ունի երեխաների դաստիարակության տեսություն, որը հավանության է արժանացել որոշ մանկաբույժների կողմից, և ըստ որի՝ չի կարելի երեխային «վատ» սովորություններ պատվաստել, մասնավորապես՝ գրկում օրորել կամ դնել կենգուրու պարկի մեջ: Միևնույն ժամանակ, բազմաթիվ հետազոտությունների համաձայն, երեխաներն ունեն իրենց գրկելու կարիքը: Համաձայնեք, որ շատ կարևոր է, որպեսզի փոքրիկն իրեն լիարժեք ապահով զգա, իսկ այդ ապահովությունը նա զգում է, երբ մայրիկը շատ մոտ է: Պետք չէ թույլ տալ, որ երեխան միայնության մեջ երկար լաց լինի, հուսալով, որ գազեր ունի, ինչը շուտով կանցնի: Իհարկե, նրա համար ավելի լավ է, որպեսզի բղավի, քան լուռ տանջվի: Նրա համար այդպիսի պահերին խիստ անհրաժեշտ է զգալ, որ իրեն հասկանում են, այս դեպքում ֆիզիկական կոնտակտը կնպաստի դրան: Գրկեք և փորձեք մեղմ ձայնով զրուցել նրա հետ, այլ ոչ թե բարկանալ և կտրուկ ձայնով ասել՝ դե վերջապես սո՛ւս մնա: Չի բացառվում, որ բղավելուց հետո նա իրոք լռի, բայց դրա հետ մեկտեղ ավելի մեծ վախ կզգա, որ չի կարող արտահայտել՝ ենթարկվելով մայրիկի ցանկությանն ու հրահանգին: Այս պարագայում փոքրիկին միայն կարելի է խղճալ. չէ՞ որ լացն առայժմ նրա հույզերն արտահայտելու միակ միջոցն է:

 

Կիրտոկի Ա. Ե., Ռոստովա Ն. Վ.

«Երեխան ծնվել է Դաունի համախտանիշով. հոգեբանի զրույցներ»

Ռուսերենից թարգմանեց Մարգարիտ Զիրեցյանը

Թողնել մեկնաբանություն

Your email address will not be published.