Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704

Ինչպե՞ս ընտրել առաջադրանքներ, որոնք ներկայումս համապատասխանում են երեխաներին

Բրոշյուրում առաջարկված բոլոր առաջադրանքները, ըստ բարդության, բաժանված են մի քանի «բլոկների»: Յուրաքանչյուր բլոկում ներառված են առաջադրանքներ՝ուսուցման տարբեր ոլորտներից: Ծրագիրը կառուցված է այնպես, որ ավելի բարձր մակարդակի առաջադրանքներ կատարելիս երեխան օգտագործի այն հմտությունները, որոնք ձեռք է բերել նախորդ դասերի յուրացման ժամանակ: Հետևաբար անհրաժեշտ է անցնել առաջադրանքների հաջորդ բլոկին միայն այն ժամանակ, երբ յուրացվել են նախորդ դասերի առաջադրանքները: Նույնիսկ եթե երեխան արդեն մեծ է և շատ բան գիտի, պետք է սկսել նրա հետ կատարել ամենապարզ առաջադրանքները: Ձեզանից շատ ժամանակ չի պահանջվի հասկանալու, որ նա իսկապես կարող է կատարել դրանք:

Հաջորդաբար անցնելով մի բլոկից մյուսին՝ դուք կգտնեք այնպիսի առաջադրանքներ, որոնք երեխան կարող է իրականացնել միայն մի փոքր օգնության դեպքում: Հենց այդ առաջադրանքներն են գտնվում այսպես կոչված «երեխայի մոտակա զարգացման գոտում», այսինքն՝ հենց այդ փուլում են դրանք համապատասխանում  երեխայի պահանջներին և հնարավորություններին:

Ժամանակահատվածը, որն անհրաժեշտ է մեկ բլոկի առաջադրանքը կատարելու համար, անհատական է յուրաքանչյուր երեխայի մոտ:

Փորձը ցույց է տալիս, որ երեխաները, որպես կանոն, յուրացնում են մեկ բլոկի բոլոր առաջադրանքները գրեթե միաժամանակ: Բացառություն են կազմում այն առաջադրանքները, որոնց կատարումը դժվարանում է այլ ոլորտների ոչ բավարար զարգացման պատճառով, օրինակ՝  խոսքի կամ շարժողական:

Օրինակ, եթե երեխայի մոտ լավ է ստացվում կառուցողական գործունեությունը, բայց նրա մոտ չի ստացվում կատարել առաջադրանքներ այդ նույն բլոկի այլ բաժիններից, կարելի է ենթադրել, որ իրենցից բարդություն ներկայացնող առաջադրանքների կատարումը պահանջում է  խոսքը լավ հասկանալու ավելի շատ ունակություն, քան կառուցողական հմտություններ: Հնարավոր է, որ այդ դեպքում ավելի լավ արդյունքներ ստանալու համար անհրաժեշտ լինի պարզեցնել հրահանգները և ուղեկցել նրանց շարժումներով:

Հակառակ դեպքոմ,եթե երեխաներն ավելի դանդաղ են աշխատում կառուցողական ոլորտում, ապա շատ հնարավոր է, որ նրանց մոտ լինեն շարժողական համակարգի հետ կապված խնդիրներ՝ մասնավորապես դաստակը շրջելու, որն էլ հենց խանգարում է նրան կառուցման ժամանակ մասերը ճիշտ պտտել իսկ դա պահանջում է լրացուցիչ աշխատանք:

Եթե երեխային չի հաջողվում կատարել այս կամ այն առաջադրանքը, ապա այն կարելի է  բաժանել մի քանի առանձին քայլերի, որպեսզի հասկանալ, թե ինչն է նրա մոտ առաջացնում որոշակի դժվարություն և փորձել կամ առանձին աշխատել այդ քայլի վրա, կամ օրինակ, եթե երեխան չի կարողանում ինքնուրույն անվանել գույները խոսքի հետ ունեցած դժվարության պատժառով, հետաձգել առաջադրանքի կատարումը: Եթե հաջորդ մակարդակին անցնելիս երեխան դժվարանուն է յուրացնել նոր առաջադրանքը, խորհուրդ է տրվում վերադառնալ նախորդ բլոկի նույն բաժնի առաջադրանքներին:

 

Տ․ Դ․ Մեդվեդևա «Դաունի   համախտանիշով   երեխաների   ճանաչողական գործունեության զարգացումը»

Ռուսերենից թարգմանեցին ՝       Գրիգորյան Անի

                                                           Գրիգորյան Վալյա

Թողնել մեկնաբանություն