Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704

Ինչպիսի՞ նյութեր օգտագործել պարապմունքի ժամանակ

Նախադպրոցական տարիքի երեխաների ուսուցման հիմքում ընկած է առարկայական գործունեությունը, քանի որ այդ հասակում մտածողությունը կրում է առարկայական-գործնական բնույթ: Երեխային պետք է զննել և շոշափել, իսկ երբեմն էլ կրճատել այն նյութը, որի հոտ նա «աշխատում է», որպեսզի նա ավելի հեշտ համատեղի այն բանավոր հրահանգների հետ և ստեղծի ավելի հավաքական և ընդհանուր կերպար: Այդ իսկ պատճառով խաղերի ժամանակ ավելի լավ է օգտագործել վառ գույնի, տարբեր կառուցվածքի առօրյա խաղալիքներ: Օրինակ՝ տեսակավորման ուսուցման համար կարելի է օգտագործել գնդիկներ և խորանարդներ, ինչպես նաև կոներ և կաշտաններ, պատառաքաղներ և գդալներ: Ու միգուցե կոներն ու կաշտանները երեխայի համար ամենագրավիչ միջոցներն են: Միևնույն հմտությունների հետ աշխատելու ժամանակ փորձեք օգտվել տարբեր նյութերից: Հնարավոր է նաև նկարների օգտագործումը, եթե երեխան արդեն ծանոթ է այն առարկաներին, որոնք պատկերված են նկարների վրա: Իսկ «հարցերի և պատասխանների» միջոցով ուսուցումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ երեխան արդեն հասել է բավականին բարձր մակարդակի ընդհանրացման:

Այդ օգնության մեծ մասը, որն անհրաժեշտ է երեխային ուսուցանելու համար, ծնողները իրենք կարող են անել՝ օգտագործելով ձեռքի տակ եղած միջոցներն այնպես, ինչպես նկարագրված է առաջադրանքի սկզբում:

 

Տ․ Դ․ Մեդվեդևա «Դաունի   համախտանիշով   երեխաների   ճանաչողական գործունեության զարգացումը»

Ռուսերենից թարգմանեցին ՝       Գրիգորյան Անի

                                                           Գրիգորյան Վալյա

Թողնել մեկնաբանություն