Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Արդյոք նա կխոսի՞

Սա այն ամենացավոտ հարցերից մեկն է, որն անհանգստացում է Դաունի համախտանիշ ունեցող երեխայի ծնողներին: Ծնողներն այնքան են ուզում, որ երեխան խոսի, և այդ ցանկությունը հասկանալի է այնպես, ինչպես հասկանալի է ծնողի անհանգստությունը:

Վաղ տարիքի օգնության մանկավարժական ծրագրերում մեծ ուշադրություն է դարձվում խոսքի զարգացմանն ու հաղորդակցությանը՝ սկսած ծննդյան առաջին շաբաթից և ամիսներից:

Անդրադառնանք խոսքի զարգացման հոգեբանական ենթատեքստին: Բոլորը հասկանում են, որ խոսքը հաղորդակցման միջոցներից մեկն է: Այնուամենայնիվ, շփումն առաջնային է, և այն սկսվում է շատ ավելի վաղ, քան երեխան կարտասանի առաջին բառերը: Ծնված օրվանից երեխան ձգտում է լինել զրուցակից՝ փոխհարաբերվել: Հետևաբար, ճիշտ կլինի, եթե խոսեք ձեր երեխայի հետ և կկարողանաք նրան «խոսեցնել» ավելի արագ: Հիշե՛ք, որ զրուցել նշանակում է ոչ միայն բարձրաձայն արտաբերել անհրաժեշտ բառերը, այլ նաև լսել, ըմբռնել և հասկանալ զրուցակցին:

 

Կիրտոկի Ա. Ե., Ռոստովա Ն. Վ.

«Երեխան ծնվել է Դաունի համախտանիշով. հոգեբանի զրույցներ»

Ռուսերենից թարգմանեց Մարգարիտ Զիրեցյանը

Թողնել մեկնաբանություն

Your email address will not be published.