Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Գործնական խորհուրդներ ծնողներին

Շատ կարևոր է ձեր երեխայի զարգացմանն ուղղված աշխատանքները հնարավորինս շուտ սկսել: Հիշե՛ք, Ձեր երեխայի զարգացումը չի տարբերվում սովորական երեխայի զարգացումից: Զարգացման տեմպը որոշ չափով ցածր և դանդաղ կլինի, բայց զարգացնող աշխատանքների քայլերի կարգը քիչ թե շատ նույնն է: Այս կամ այն հմտություններին տիրապետելու համար Ձեր երեխային պետք են ավելի շատ կրկնողություններ, ուստի ուսման գործընթացը պետք է աստիճանաբար գնա ՝ փոքր քայլերով: Երեխաների զարգացման գործում ծնողների դերը հսկայական է, քանի որ հենց Դուք եք օգնելու ձեր երեխաներին նոր հմտություններ սովորել և զարգացնել:

Ինչի վրա պետք է աշխատել, և ինչին պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել: Ընդհանուր իրազեկում և դիտարկում:

Զբոսանքի ժամանակ խոսեք ձեր երեխայի հետ: «Բառացի արտահայտեք» ամենը, ինչ տեսնում եք՝ պարզ, կարճ արտահայտությամբ: Օրինակ` խոտը կանաչ է, երկինքը կապույտ է (գույնի ուսումնասիրություն), երկնքում թռչունները թռչում են, խոտերի (տարածքային ընկալումը) վրա միջատներ են սողում: Փողոցում հավաքեք, տուփի մեջ տարբեր առարկաներ դրեք` քարեր, տերևներ, կոներ, ծաղիկներ, միաժամանակ տվեք դրանց անվանումները: Թույլ տվեք, որ երեխան այդ տուփից դրանք հանի և կրկնի անվանումները: Ուշադրություն դարձրեք մարդկանց գործողություններին: Օրինակ՝ աղջիկը խաղում է գնդակով, տղամարդը մեքենա է վարում, բնական երևույթները (անձրևը կաթում է, արևը շողում է) և այլն:

 

Թերեզա Ազատյան

Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ:

Թողնել մեկնաբանություն

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *