Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Ինչպե՞ս երեխային սովորեցնել խաղերի ժամանակ

Յուրաքանչյուր փոքր երեխայի ամենագլխավոր զբաղմունքը խաղն է: Բայց երեխան չի կարող ինքնուրույն խաղալ սովորել. դա նույնպես պետք է սովորեցնել: Կազմակերպելով խաղը՝ դուք կարոք եք ձեզ վրա վերցնել «առաջադեմ երեխայի» դերը: Ինքներդ խաղալով՝ դուք ցույց եք տալիս երեխային, թե ինչ կարող է նա անել խաղալիքների հետ: Հնարավոր է սկզբնական շրջանում կխաղաք որևէ ներկայացում, որտեղ երեխան կլինի հանդիսատեսի դերում: Այնուհետև, ձեզ նմանակելով, նա կսկսի խաղալիքներով առանձին գործողություններ կատարել, իսկ հետո աստիճանաբար դրանք միավորել մի թեմայի մեջ: Եթե երեխան արդեն ինքնուրույն է խաղում, ապա դուք կարող եք միանալ նրա խաղին՝ դրա մեջ մտցնելով նոր մանրամասներ:

Մեկնաբանեք ձեր և երեխայի գործողությունները: Ձեր հուշումները պետք է լինեն պարզ, հասկանալի և էմոցիոնալ կերպով երեխային աջակցող: Օրինակ. «Ի՜նչ բարձր տուն ստացվեց: Տնակը քանդվեց, նապաստակը լաց է լինում: Ինչ արած: Արի վերանորոգենք տնակը», այլ ոչ թե «Ինչպիսի տնակ ես կառուցել, զգույշ եղիր չքանդես, ես այդպես էլ գիտեի, որ կքանդվի, նորի՛ց կառուցիր»: Եթե ձեր առաջին մեկնաբանությունը դրական է նկարագրել երեխայի գործողությունը և նրա առաջ դրել է առաջադրանք, ապա երկրորդը կպարունակի հիշեցում այն մասին, թե ինչ չի կարելի անել և իր դեկլարատիվ ձևով վերածել խաղը ձանձրալի ուսուցման:

Այն դեպքերում, երբ ուսուցման համար կրկնություն է պահանջվում, մտածեք, թե ինչպես պետք է «կառուցել միզանսցենան» ճիշտ այնպես, որ այն լինի հետաքրքիր և արդարացված: Օրինակ՝ դուք սովորեցնում եք երեխային ինչպես աղյուսներից դարպաս կառուցել: Դարպասներն կառուցելուց հետո նրան առաջարկեք մեքենան անցկացնել դարպասների միջով: Եթե դարպասներն քանդվեն, բնական կլինի խնդրել նրան ևս մեկ անգամ կառուցել դրանք: Այսպիսով նա կարող է մարզել իր կառուցողական հմտությունները, բացի այդ նա ուրախ կլինի  դրանք կրկին  քանդելուց:

Դաս-ներկայացումից հետո, երբ դուք արդեն երեխային ցույց եք տվել վարքագծի օրինակ, խաղալիքները թողեք հեշտ հասանելի վայրում՝ տալով երեխային դրանցով ինքնուրույն խաղալու հնարավորություն:

 

Տ․ Դ․ Մեդվեդևա «Դաունի   համախտանիշով   երեխաների   ճանաչողական գործունեության զարգացումը»

Ռուսերենից թարգմանեցին ՝       Գրիգորյան Անի

                                                           Գրիգորյան Վալյա

Թողնել մեկնաբանություն