Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

All Posts by admin-2019

«Ով չի սիրում, չի ճանաչում Աստծուն»

Մայիսի 24-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» ՀԿ-ի սոցիալական ծրագրերի շրջանակում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Սարգսյան Ռուզաննային (55 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Սարգսյան ընտանիքը բնակվում է Նուբարաշեն Ա-7 տարածքի 13 հողակտորում՝ տարրական կենցաղավարության պայմաններից զուրկ երկու սենյականոց տնակում:

Ավելին

«Շատ հավաքողի մոտ չավելացավ, և քիչ հավաքողի մոտ չպակասեց»

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև երեխաներ» ՀԿ-ի կողմից համատեղ իրագործված սոցիալական ծրագրերին շարունակում են իրենց աջակցությունը բերել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում ապրող հավատավոր հայորդիներ: Մայիսի 22-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ և «Արև երեխաներ» ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Ներսիսյան Սվետլանային (54 տ.) հանձնեց

Ավելին

Հարության հույսով ապրող քրիստոնյայի ընթացքը

Հաճախ մարդը, խորհելով իր կյանքի նպատակի և իմաստի մասին, փորձում է փնտրել ու գտնել իր գոյության իմաստը, բայց դժվարանում է, քանի որ իր հարցի պատասխանը փնտրում է միայն արտաքին կյանքում: Այնինչ քրիստոնյան, ով կրում է Քրիստոսի անունը, Տիրոջ Հարությամբ լուսավորված բացահայտում է իր կյանքի նպատակը՝ որպես ուղենիշ ունենալով Քրիստոսի ի

Ավելին

«Արդարների ճանապարհները նման են ծագող լույսի»

Լուսավոր հավատքն չի կարող արտահայտվել այլ կերպ, քան կյանքով ու գործով: Լուսավոր ու գործուն հավատք ունեցողը գործում է ի փառս Աստծո և հօգուտ մերձավորի՝ դառնալով այն լույսը, որի մասին Տերն ասաց. «Թող ձեր լույսը շողա մարդկանց առջև, որպեսզի նրանք տեսնեն ձեր բարի գործերը և փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է»

Ավելին

Թիմի մայրը հղիության 25-րդ շաբաթում աբորտ է արել, իսկ նա ապրել է 21 երջանիկ տարի

Թիմ Գվիդոն՝ հայտնի որպես «օլդենբուրգյան փոքրիկ», չպետք է ծնվեր։ Հղիության 25-րդ շաբաթում հայտնաբերվեց, որ նա Դաունի համախտանիշ ունի, և ծնողները որոշեցին ընդհատել հղիությունը։ Չնայած թերհասությանը և կյանքի առաջին ժամերի ընթացքում բժշկական օգնության բացակայությանը՝ տղան կենդանի է մնացել և երջանիկ կյանք ապրել խորթ ընտանիքում։ Թիմը մահացել է 21 տարեկանում, թոքի ինֆարկտից։

Ավելին

«Ողորմածությունը սիրո ծնունդ է»

Ապրիլի 3-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» ՀԿ-ի սոցիալական ծրագրերի շրջանակում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Նալբանդյան Կարինեին (41տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Կարինեն միայնակ է խնամում իր չորսամյա որդուն՝ Արսենին (4տ.), ով Դաունի համախտանիշ ունի: Երեխայի ծնունդից հետո ամուսինը

Ավելին

«Սիրո հետամուտ եղեք»

Ապրիլի 1-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» ՀԿ-ի սոցիալական ծրագրերի շրջանակում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Ներսիսյան Սիրանուշին (40 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Ներսիսյան ընտանիքը բնակվում է Մասիսի շրջանի գ. Դարբնիկի փակ. 2 հասցեում: Ընտանիքի երկու զավակներից կրտսերը՝ Շավարշը

Ավելին

Քրոմոսոմների հետազոտություն

Դաունի համախտանիշը քրոմոսոմային պաթոլոգիա է, այդ մասին խոսել ենք մեր նախորդ հոդվածներում։ Եթե անգամ ծնունդն ընդունող բժիշկներն սկսում են կասկածել, որ երեխան ծնվել է Դաունի համախտանիշով, միևնույնն է, նրանք չեն կարող վերջնական եզրահանգման գալ՝ հիմնվելով միայն նրա արտաքին նշանների վրա։ Ախտորոշումը հստակեցնելու համար անհրաժեշտ է արյան հատուկ հետազոտություն կատարել, որը

Ավելին

«Նյութական և հոգևոր ունեցվածքը, որ ունենք՝ մեր սեփականությունը չէ»

Յուրաքանչյուր քրիստոնյա վայելում է Աստծո կողմից իրեն շնորհված պարգևներն ու կարողությունները: Յուրաքանչյուր անձ՝ որպես Աստծո մշակ և տնտես, Աստծո տվածը պետք է Աստծուն վերադարձնի, այսինքն՝ Պետրոս առաքյալի խոսքով. «Յուրաքանչյուրը՝ որպես Աստծո բազմատեսակ պարգևների իսկական տնտես, թող իր ստացած շնորհը մատակարարի ուրիշներին: Խոսելո՞ւ շնորհ ունի. թող մատակարարի Աստծո պատգամները: Ծառայելո՞ւ շնորհ

Ավելին

Ծնողների տեղեկացվածության, ցավի ու ինքնազոհության մասին

Երեխան ծնվել է ոչ այնպիսին, ինչպիսին պատկերացրել ենք ինն ամիս շարունակ։ Հրաժարվում ենք հավատալ, որ երեխան երբեք այնպիսին չի լինի, ինչպիսին կցանկանայինք, որ լիներ։ Խառն զգացումներ են արթնանում՝ զայրույթ, ագրեսիա, անհուսություն, անօգնականություն, տագնապ ցավ, խորը ցավ։ Թվում է, թե ոչ ոք չի կարող օգնել։ Այդ վիճակը կարող է մեղմել ինֆորմացիան։

Ավելին