Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

BLOG

Երբ անցավորը գործածում ենք հանուն հավիտենականի

Աշխարհն անցողիկ է և այն, ինչ կա այս աշխարհում և ինչին կառչած է մարդը, նույնպես անցողիկ է: Նյութականին գերի դարձած անձը վաղ թե ուշ գիտակցում է, որ «ամեն ինչ ունայնություն է» (Ժող. 2:11): Բայց այլ է այն մարդու վիճակը, որն Աստծո կամքով է ապրում, նրա համար կարևորագույն նպատակ է դեպի

Ավելին

Երջանկաբեր ուղին սկիզբ է առնում զոհողությունից

Սիրո և խաղաղության մեջ ապրելը երջանկացնում է մարդուն, իսկ երջանկաբեր ուղին սկիզբ է առնում զոհողությունից: Ցավալիորեն ոչ միշտ է, որ մարդը կարողանում է երջանկության այդ զգացումն ապրել: Շատ անգամ գլուխ բարձրացած եսասիրության մեղքը խլացնում ու սպանում է երջանկության աղբյուրը՝ սերը մերձավորի հանդեպ: Աստված հորդորում է սիրել մերձավորին և ցույց է

Ավելին

Աստվածահաճո գործերով փառաբանվում է Երկնավոր Հայրը

Երկնավոր Հայրն իր զավակներին հորդորում է՝ ասելով. «Խուսափի՛ր չարից ու բարիք գործիր» (Սաղմ. 33:15): Ամեն օր «Տերունական աղոթք»-ով Աստծուն Հայր անվանողը բարի գործերով իր որդիական հնազանդությունն է ցուցաբերում Երկնավոր Հոր հանդեպ և զգուշանում այն մարդկանց մեջ հայտնվելուց, որոնք «հայտարարում են, թե ճանաչում են Աստծուն, բայց իրենց գործերով ուրանում են Նրան» (Տիտ.

Ավելին

«Բոդենզեի հայկական արև»-ի սիրո ճառագումը

Աստված սեր է. աստվածային մեծագույն սիրո արտահայտությունը Գողգոթայի Խաչն էր, որի վրա Քրիստոս զոհեց Իր անձը՝ հանուն մարդկության փրկության: Քրիստոս հաղթեց աշխարհին Իր սիրով, և Նրա հիմնած կրոնը՝ քրիստոնեությունը, դարձավ զոհաբերվող սիրո կրոն: Առանց սիրո աշխարհն անապատի կվերածվի: Առանց սիրո հավատը մեռած ու անզոր կդառնա, նրանից միայն ձևը կմնա: Առանց սիրո

Ավելին

Բարի կամքի շուրջ համախմբված հայրենանվեր ընտանիքները

Տիրոջ կամքի շուրջ համախմբված անձինք ջանում են աստվածահաճո կյանքով ապրել՝ հետևելով Տիրոջն ու Նրա սուրբ պատվիրաններին: Իսկ ի՞նչ է կամենում Տերը, այս հարցին Միքիա մարգարեն պատասխանում է և ասում՝ իրավունք հաստատել, ողորմություն սիրել և պատրաստ լինել քո Տեր Աստծո հետևից գնալու (Միքիա 6:8): Գթասիրտ, համբերատար և ողորմաշատ Տերը (Սաղմ. 144:8)

Ավելին

«Բոդենզեի հայկական արև»-ի աջակցությունը արև երեխայի ընտանիքին

Կյանքն ավելի մեծ և զորեղ ներգործություն ունի, քան խոսքը, եթե խոսքի ներգործությունն ընդհատվում է, ապա կյանքի ներգործությունը հարատև է: Փրկարար ճշմարտությունը ողջ աշխարհում իր տարածումը գտավ, քանի որ մարմնավորվեց կյանքով: Դարեր շարունակ Քրիստոսի հետևորդն իր կյանքով է Տիրոջ ուսուցումները տարածել՝ մարդկանց հոգիներում արթնացնելով սերն առ Աստված և մերձավորը: Քրիստոս Իր առաքյալներին ու հետևորդներին

Ավելին

«Ողորմածներն Աստծո ողորմությանն են արժանանալու»

Ողորմությունը սիրո պտուղ է, այն մղում է մարդուն աստվածնմանության: Աստվածային ճշմարտությունն ի հայտ եկավ աշխարհ աստվածային ողորմածությամբ և հորդորեց մարդուն Աստծուն նմանվել ողորմածությամբ (Մատթ. 5:48) և ոչ ուրիշ առաքինությամբ: Ողորմած անձն ամբողջովին զգում է աստվածային սերը, որ ջերմացնում է իր սիրտը փոխադարձ սիրով առ Աստված և կարեկցությամբ առ մերձավորը: Աստծո կամքը

Ավելին

Երբ երկրայինը գործածում ենք հանուն երկնայինի

“Armenische Sonne des Bodensees” հիմնադրամի աջակցությունն արև երեխաների ընտանիքներին Դեպի Երկինք տանող ճանապարհին քրիստոնյայի համար կարևոր է հետևել Տիրոջ պատվիրաններին, որոնցից մեկը պատգամում է՝ վաճառեցե՛ք ձեր ունեցվածքը և փողը ողորմության հատկացրեք (Ղուկ. 12:33): Ըստ հայրաբանության՝ Տերն այս խոսքով Իր հետևորդներից չի պահանջում աղքատանալ, քանի որ Իր հետևորդների մեջ կային նաև ունևոր

Ավելին

«Աստված Իր Սերն ուղարկեց մեզ, որ մեղքից դեպի սեր գնանք»

Առաքյալները, հաղորդակից լինելով Լույսին, ի լուր աշխարհի ավետեցին այն, ինչ տեսան ու լսեցին Քրիստոսից: Առաքյալներից Հովհաննեսը բացի ավետելուց, նաև պատգամեց. «Աստված լույս է, բնավ խավար չկա Նրա մեջ: Արդ, եթե ասենք՝ «Հաղորդակից ենք Նրան», և մյուս կողմից շարունակենք ապրել խավարի մեջ, ստում ենք և ճշմարտությունը չենք գործադրում» (Ա Հովհ. 1:5-6):

Ավելին

Երջանակաբեր սերը Աստծո մեծ ընտանիքից ներս

Քանի որ աշխարհի բոլոր մարդիկ մեկ Երկնավոր Հայր ունեն, ուստի մեկ Երկնավոր Հոր զավակներ են և մի մեծ ընտանիքի անդամներ: Սուրբ Գիրքը, մեծ ընտանիքից ներս եղբայրասիրության մասին հիշեցնելով, ասում է. «Մաքրեցե՛ք դուք ձեզ՝ հնազանդվելով ճշմարտությանը, առանց կեղծավորություն խառնելու եղբայրասիրության մեջ՝ մաքուր սրտով ջերմորեն սիրելով միմյանց» (Ա Պետր. 1:22): Մայիսի 4-ին

Ավելին