Ի՞նչը կարող է ավելի մեծ ցավ պատճառել, քան լուրն այն մասին, որ այդքան սպասված փոքրիկի մոտ ամեն ինչ չէ, որ կարգին է, որ նա ծնվել է ոչ այնպիսին, ինչպես պատկերացրել ենք ինն ամսվա ընթացքում: Մենք հրաժարվում ենք հավատալ, որ մեր փոքրիկը երբեք էլ չի լինի այնպիսին, ինչպիսին կուզեինք նրան տեսնել:
